Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ազգային փոքրամասնություններ

ՀՀ Արմավիրի մարզում մեծ թիվ են կազմում եզդի ազգի ներկայացուցիչները: Նրանք խիտ են բնակեցված հետևյալ համայքներում` Ֆերիկ /254/, Երասխահուն /930/, Արտաշար /511/, Զարթոնք /980/, Եղեգնուտ /663/ և Նալբանդյան /895/: Մարզի Նոր-Արտագերս համայնքում միաժամանակ բնակեցված են ինչպես եզդիներ, այնպես էլ ասորիներ: Ասորիների թիվը այստեղ 256 է, իսկ եզդիներինը` 327: Համապատասխան համայնքներում ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները համակարգում են համայնքապետարանների կրթամշակութային հարցերով պատասխանատու համայնքային ծառայողները: Եզդիներն Արմավիրի մարզում բնակություն են հաստատել հիմնականում 1930 թվականից հետո և զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Մի շարք դպրոցներում /Տանձուտ, Երասխահուն գյուղական համայնքների և Արմավիր քաղաքի թիվ 10-ը միջնակարգ դպրոցներում/ դասավանդվում է եզդերեն լեզու առական: Մյուս համայնքների կրթական հաստատություններում առարկան չի դասավանդվում` մասնագետ չլինելու պատճառով: Համայնքապետարաններում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերվում է գործուն աջակցություն:


Ծանոթանալ ոլորտը կարգավորող իրավական ակտերին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 12:22:35