Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղավնատուն (բնակչության թիվ 3280)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը- Աղավնատուն
Համայնքի պատմական անվանումը - Ագնատին, Աղունատուն, Աղավնատուն
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 1928-1929թթ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Արևմուտք-Արագած, Հյուսիս արևմուտք- Լեռնմաերձ, արևելք-Ամբերդ, հարավ-արևելք- Դողս
Համայնքի մակերեսը- 1131 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-30 կմ
Բնակչության թիվը-  3280 մարդ
Բնակչության կազմը- հայեր
Տնային տնտեսությունների թիվը-887
Օգտակար հանածոներ – տուֆ քար և բազալտի հանքավայրեր
Կրթական հաստատություններ- միջնակարգ դպրոց
Մշակույթային հաստատություններ – մշակույթի տուն, գրադարան
Մարզական հաստատություններ- չկան
Արտադրական ձեռնակություններ- չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը- բանջարաբուծություն, պտղաբուծություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- գործող սբ «ԱՆՆԱ» եկեղեցի, սբ «ԱՍՏՎԱԾԱԾԻՆ,» սբ «ԿԱՐՄՐԱՎՈՐ», սբ «ԾԻՐԱՆԱՎՈՐ», սբ «ԿԱՐԱՊԵՏ» ԵԿԵՂԵՑԻ

***

Աղավնատուն գյուղը ունի հազարամյակների պատմություն «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում Աղավնատուն անունը կապված է Նոյ Նահապետի աղավնի արձակելու առասպելի հետ:
Աղավնատան հազարամյա պատմության մասին են վկայում գյուղի շրջակայքում գտնվող բազմաթիվ պատմական հուշարձանները, ճարտարապետական կառույցների մնացորդները, իշխանական դամբարանը` «Գյուբազ» 13-14դդ, որից ամենահինը Բերդ ամրոցն է, ճարտարապետ Թ.Թորոմոնյանի վկայությամբ այն հեթանոսական ծագում ունի:
Գյուղը վերակառուցվել է 1825-1829 թթ. Ուրմիայի գավառից գաղթածներով, 25 տնտեսություն 159 շնչով:
Գհուղի ամբողջ հողերը և հարստությունը 1828 թվականին բաժանվել է ներգաղթած հայերին՝ մոտ 200 հա: Աղավնատան բնակիչների նախնիները զբաղվել են խաղողագործությամբ, որի մասին վկայում է հայտնաբերված գետնափոր գինու մեծ տակարը:
1873թ. Աղավնատունը եղել է յոթ գուղերից կազմված հասարակական կենտրոն, իր 102 տնտեսությամբ, որոնք ապրել են պետական հողերի վրա:
Գյուղը մեծ զարթոնք է ապրել հատկապես 20-րդ դարում: Աղավնատուն գյուղում են ծնվել վաստակաշատ, համաշխարհային ճանաչում ձեռք բերած անվանի մարդիկ` Սոցիալիստական Աշխատանքի հերոս, ՀՀ Ազգային, Եվրասիական ակադեմիայի ակադեմիկոսներ, գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, արդարադատության գեներալներ,անվանի իրավաբաններ, վաստակավոր ուսուցիչներ, մարզիչներ, սպորտսմեններ` Եվրոպայի, ԽՍՀՄ և Հայաստանի չեմպիոններ:
Գյուղն ապահովված է շուրջօրյա խմելաջրովի, գազաֆիկացված է, չունի ոռոգման ջրի խնդիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-22 17:21:28