Համայնքներ
Համայնքի մասին
Ամբերդ (բնակչությaն թիվը` 1526)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը - Ամբերդ
Համայնքի պատմական անվանումը - Ֆրանգանոց
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – մ.թ.ա. 5-րդ դարում
Որ համայնքին է սահմանակից համայնքը - Աղավնատուն, Լեռնամերձ, Դողս, Այգեշատ, Արագած
Համայնքի մակերեսը - 451.7 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 30 կմ
Բնակչության թիվը – 1526 մարդ
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 329
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - ՙՄշակույթ՚ միացյալ տնօրինություն
Մարզային հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ – 2 խոնարհված /քանդված/ եկեղեցի /12-19 դդ./
***
Գյուղի Ֆրանգանոց անվանումը ծագել է հետևյալ կերպ –Պարսից զորքը եկել է և հաստատվել է գյուղի հյուսիս արևելյան մասում և գյուղի տեղը հիմնել է հացի փուռ, դարերի ընթացքում այն աստիճանաբար անվանափոխվել է Փրանկանոց այնուհետև Ֆրանգանոց: 1977 թվականին անվանափոխվել և դարձել է Ամբերդ, Ամբերդ գետի անունով, որը թափվում է գյուղի մոտ Քասախ գետ: