Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեկ (բնակչության թիվը` 1520)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Այգեկ
Համայնքի պատմական անվանումները - Նուշի սովխոզ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1946
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Մերձավան, Բաղրամյան, Փարաքար
Համայնքի մակերեսը - 443,47հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 15 կմ
Բնակչության թիվը - 1520
Բնակչության կազմը - հայեր, մեկ ընտանիք եզդի
Տնային տնտեսությունների թիվը - 352
Օգտակար հանածոներ -չկան
Կրթական հաստատություններ - համայնքում գործում է 1 միջնակարգ դպրոց, 1մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - 1 մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող սպորտ դահլիճ, բռնցքամարտի խմբակ
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան

***

1947 թվականին կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության որոշմամբ Արարատյան դաշտի անմարդաբնակ, քարքարոտ, անջրդի հողերի վրա հիմնադրվել է բնակավայր, որը կոչվել է Նուշի սովխոզ:
Գյուղը բնակեցվել է Հայաստանի տարբեր շրջաններից եկած, արևմտյան Հայաստանից ներգաղթած մարդկանցով, որոնք շենացրել են երբեմնի պապակ հողերը:
Հետագայում գյուղը վերանվանվել է 15-րդ սովխոզ, Կարմիր դրոշ սովխոզ, իսկ 1970-ական թվականներից կոչվում է Այգեկ:
Գյուղը երկկողմանի ճանապարհով միացված է Երևան-Էջմիածին մայրուղուն: Բնակչության կապը և շփումը մայրաքաղաքի հետ կատարվում են երթուղային տաքսիներով:
Համայնքը համարվում է նախալեռնային և գտնվում է Ուրց-Կոտայք-Շամիրամ գոտում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 18:49:28