Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ապագա (բնակչությունը ՝1900)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - 1935 թվականից անվանվել է Ապագա
Համայնքի պատմական անվանումները - Թուրքմենլու , Վերին Թուրքմենլու անվանումները, 1935 թվականից անվանվել է Ապագա
Համայնքը հիմնադրվել է 1919 թվականին
Համայնքը սահմանակից է -մ Ջրառատ, Ջրարբի , Լուսագյուղ , Գրիբոյեդով , Առատաշեն , Արտաշար և Երասխահուն համայնքներին
Համայնքի տարածքը կազմում է - 831,91 հա :
Համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից - 31 կմ է, մարզկենտրոնից 36 կմ,
ՀՀ պետական սահմանից - 6 կմ
Բնակչության թիվը – 1900
Բնակչության կազմը - հայեր և եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը - 376
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն, գրադարան
Մարզական հաստատություններ - հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոց
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն և անասնապահություն

***
Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկանի գավառի Նիչ, Մցու, Կնձու, Բուգնոտ , Մրցան , Քաշախ , Հիզան , Տնկի , Խութի ՝ Գելոնք գյուղերից Մեծ Եղեռնից փրկված հայերը իրենց ապաստանը գտան Արաքս գետի ձախ ափից ոչ շատ հեռու մի բնակավայրում, որն սահմանին մոտ էր և հայրենիք վերդառնալուց շուտ կհասնեին տուն: Նրանք մնացին, սակայն երբեք հույսը չկտրելով , որ մի օր վերադառնալու են իրենց հայրենիքը՝ Էրգիր: Նրանք մնացին ու հիմնեցին նոր բնակատեղի, որը 1935 թվականին անվանեցին Ապագա՝ որպես նոր կյանքի սկիզբ և շարունակություն:
Գյուղը հաղթահարել է սովի, հիվանդությունների ու համաճարակների, կոլեկտիվացման, Հայրենական Մեծ պատերազմի դժվարին տարիները:
Մեծ է նաև համայնքի բնակիչների դերը Արցախի ազատագրական պայքարում: Արյան կանչով նրանք մասնակցեցին և իրենց ներդրումը ունեցան հայրենքի պաշտպանության և հաղթանակի գործում:
Իրենց գեներով, սերնդե-սերունդ անցել է սերը դեպի կրթությունն ու գիտությունը: Համայնքում մեծամասնություն են կազմում գիտության դոկտորներն ու թեկնածուները, ինժեներները, բժիշկները, մանկավարժները, գյուղատնտեսները, տնտեսագետները, իրավաբանները և այլ մասնագետներ: Տարբեր բուհերում այժմ էլ սովորում են մեծ թվով ուսանողներ :
Հունա հռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սաները օլիմպիադայի, Աշխարհի, Եվրոպայի, Միջազգային առաջնությունների, Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են, մրցանակակիրներ ու մասնակիցներ:
Իրենց ազնիվ և քրտնաջան աշխատանքով համայնքի բնակիչները շարունակում են շենացնել գյուղը: Համայնքում կարգավորվել է գազաֆիկացման, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի հարցը: Տեղադրվել են էլեկտրաէներգիայի նոր ենթակյաններ, կառուցվել է պոմպակայան, Ապագա-Լուսագյուղ ջրատարը: Հիմնովին վերակառուցվել է համայնքի դպրոցը, ամբուլատորիան: Մասնակի վերանորոգվել են մշակույթի տունն ու մանկապարտեզը: Շարունակվում են <<Գևորգ Չավուշի և Անդրանիկին>> նվիրված հուշարձանի և նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 16:19:57