Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգեվան (բնակչության թիվ 1656 )

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Այգևան
Համայնքի պատմական անվանումները -Ձերժինսկու անվան սովխոզ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1940թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Լենուղի, Սարդարապատ,Հացիկ
Համայնքի մակերեսը – 627հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 40կմ
Բնակչության թիվը – 1656 մարդ
Բնակչության կազմը – միատար
Տնային տնտեսությունների թիվը -375
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ - դպրոց
Մշակութային հաստատություններ – չկան
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն և անասնապահություն
Հոգևոր կառույցներ – չկան

***
Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 7-8կմ հարավ-արևմուտք։ Նախկինում կոչվել է Ձերժինսկու անվան սովխոզին կից ավան, Սովխոզ N10։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, Քասաղ գետի հովտում:
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանից և Հայաստանի տարբեր շրջաններից։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու և խաղողի այգիները: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր։ Գյուղի բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59