Համայնքներ
Համայնքի մասին
Արևիկ (բնակչության թիվը` 2787)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանում- Արևիկ
Համայնքի պատմական անվանումը- Աղջախ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- 1920թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը- Մրգաշատ, Ալաշկերտ, Արմավիր, Տանձուտ,
Եղեգնուտ, Զարթոնք, Այգեշատ
Համայնքի մակերեսը - 1192,16 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 50
Բնակչության թիվը - 2787
Բնակչության կազմը - հայեր , եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը - 872
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակույթային հաստատություններ - մշակույթի տուն, գրադարան, երաժշտական
դպրոց
Մարզական ձեռնարկություններ - ֆուտբոլի մարզադաշտ
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույց - չկան
***
Նախկին Աղջախը հնում եղել է թուրքերով
բնակեցված գյուղ , որի մասին մեզ տվյալներ
չեն հասել Հայտնի է, որ 1918-1920թվականներին
Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Սուրմալու
գավառից հայերը գաղթել են և բնակություն
հաստատել Աղջախ գյուղում: Հետագայում մինչև
1936 թվականը թուրքերը հեռացել են գյուղից
1946թվականին Աղջախը վերանվանվել է Արևիկ: