Համայնքներ
Համայնքի մասին
Գետաշեն (բնակչության թիվը ` 2243)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Գետաշեն
Համայնքի պատմական անվանումները -Ջաֆարաբադ, Ջաֆարապատ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1820-ական թվականներ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Նալբանդյան, Շենավան
Համայնքի մակերեսը – 1412.3 հ
Հեռավորությունը մայրաքաղաքից – 65կմ
Բնակչության թիվը - 2243
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը-490
Օգտակար հանածոներ – ավազ, խիճ
Կրթական հաստատություններ – դպրոց
Մշակութային հաստատություններ – մ շակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր մարզկենտրոնից 18կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Ջաֆարաբադ, անվանումները Գետաշեն է վերանվանվել 1946 թ-ին։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում: Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել է Խոյից, Սուրմալուից, Մուշից 1917-1918 թթ։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։