Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գրիբոյեդով (բնակչության թիվը` 2005)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Գրիբոյեդով
Համայնքի պատմական անվանումները – Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, Վերին Քյոլանլու, Գրիբոյեդով 1978թ-ից
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1917թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – արևելքից` Վաղարշապատ քաղաքային համայնքին, հյուսիսից` Արտիմետ, արևմուտքից`Խորոնք, հարավ-արևմուտքից`Ապագա և հարավ-արևելքից` Ակնաշեն գյուղական համայնքներին
Համայնքի մակերեսը – 725 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 30կմ
Բնակչությանը թիվը – 2005
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսություններ – 394 առկա տնտես.
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ –Գրիբոյեդովի միջնակարգ դպրոց, <<Գրիբոյեդովի մանկապարտեզ>> ՀՈԱԿ
Մշակույթային հաստատություններ – մշակույթի տուն / չի գործում /
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ – չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – բանջարաբուծություն, այգեգործություն,անասնապահություն Հոգևոր կառույցներ – չկան 

***

Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 7կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորւոթյան վրա։ Նախկինում ունեցել է Արալըխ, Արալըխ Բաշքյանդ, Արալըխ Քյոլանլու, Արալըկ, Քյոլանի Արալըխ, Քյոլանլու Վերին անվանումները։ Գրիբոյեդով է վերանվանվել 1978 թ-ին։
Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից, իսկ 1950-ական թվականներին այստեղ են հաստատվել Հայաստանի և Ղարաբաղի տարբեր շրջաններից։
Պատմամշակույթային կողոթներ` հուշարձան 1915թ-ի Եղեռնի զոհերի, 2-րդ աշխարհամարտում զոհվածների և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակները հավերժացնող հուշատախտակներով, խաչքար հուշաղբյուր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-19 17:32:20