Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսագյուղ (բնակչության թիվը` 968)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - Լուսագյուղ
Համայնքի պատմական անվանումները - Ներքին Թուրքմենլու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1928թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Ապագա, Ջրառատ, Մեծամոր, Ակնաշեն
Համայնքի մակերեսը - 266,7 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 35 կմ
Բնակչության թիվը - 968
Բնակչության կազմը - հայ, եզդի, ռուս
Տնային տնտեսությունների թիվը - 174
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - գրադարան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - չկան

***

Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 35կմ հեռավորության վրա; Նախկինում ունեցել է Թուրքմանլու, Թուրքմենլու Ներքին, Լուսագեղ անվանումները։Լուսագյուղ է վերանվանվել 1935 թ-ին։ Գյուղը գտնվում  է Մեծամոր գետի աջ ափին` Միջինարաքսյան հարթավայրում:

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել են Երևանի նահանգի մեջ մտնող Սուրմալուի գավառից 1915-1920 թթ։  Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, կան պտղատու և խաղողի այգիներ։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 18:49:28