Համայնքներ
Համայնքի մասին
Խանջյան (բնակչության թիվը` 1993)
Բնակչություն` 1880
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը - գյուղ (Համայնք)Խանջյան:Համայնքի պատմական անվանումը – Աբովյանի անվան սովխոզՙ, Խանջյանի”անվան սովխոզ:
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1958թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Լուկաշին,Հացիկ,Միասնիկյան:
Համայնքի մակերեսը – 782.3 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 55 կմ
Բնակչության թիվը - 1993
Բնակչության կազմը – 95% հայեր,5% Եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը - 600
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ – կուլտուրայի տուն,գրադարան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ծառայություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը – պտղաբուծություն, խաղողագործություն,
անասնապահություն,բանջարաբուծություն:
Հոգևոր կառույցներ - չկան
***
Ներկայիս Խանջյան համայնքը հիմնվել է 1958թ-ին՝ Լուկաշինի անվան սովխոզից անջատված
782.3 հա ընդհանուր հողատարածքի վրա ,որպես Աբովյանի անվան սովխոզ:Հիմնվել է Թալինի
շրջանի Պարտիզակ գյուղը վերբնակեցնելու հիմքի վրա:Այնուհետև բնակչությունը ավելացել է
շրջակա գյուղերի բնակիչների, հայրենադարձների համայնքում հաստատվելու շնորհիվ:
1964 թ-ից գյուղը վեանվանվել է Խանջյանի անվան սովխոզ:
Սովխոզը Լուծարվել է 1991 թ-ին և նույն թվականին էլ համայնքում կատարվել է սեփականաշնորում և հիմնադրվել առանձին գյուղխորհուրդ: