Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծաղկունք ( բնակչության թիվը`1320)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Ծաղկունք
Համայնքի պատմական անվանումները - Աբդռահման, Աբդուլահման, Այլանլու, Այլանլու Վերին, Ավդռահման
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1800թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Էջմիածին, Խորունք, Արտիմետ, Ծիածան, Մրգաստան
Համայնքի մակերեսը - 382.58 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 30կմ
Բնակչության թիվը - 1320
Բնակչության կազմը – հայեր և եզդիներ՝ 7 ընտանիք
Տնային տնտեսությունների թիվը- 330
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ - չկան
Մշակութային հաստատություններ - չկան
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն
Հոգևոր կառույցներ - եկեղեցի

*** 

Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 2կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա։ Ծաղկունք է վերանվանվել 1946 թ-ին։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում` ծովի մակարդակից 875մ բարձրության վրա։
Գյուղում կառուցված է ս. Աստվածածին եկեղեցին։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (141.7հա), կան խաղողի այգիներ (2հա)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:20:10