Համայնքներ
Համայնքի մասին
Հայթաղ (բնակչության թիվը՝ 2851)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը - Հայթաղ
Համայնքի պատմական անվանումները - Հայթաղ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828-1830թթ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արշալույս, Գեղակերտ, Ֆերիկ,
Ծաղկալանջ,Արագած
Համայնքի մակերեսը - 1240հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
Բնակչության թիվը - 2851
Բնակչության կազմը - հայեր
Տնային տնտեսությունների թիվը - 625
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց/Հրայր Կարապետյանի անվան/
Մշակութային հաստատություններ - Մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - Գյուղատնտեսություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Հայթաղը հանդիսանում է Արարատյան դաշտի գեղեցիկ բնակավայրերից մեկը: Գյուղը հիմնադրել են Պարսկաստանի Ուրմիա գավառից եկածները 1830 թվականին:
1967 թվականին կառուցվել է Մշակույթի տուն: Այժմյան դպրոցը կառուցվել է 1970 թվականին, իսկ 2010-2012թթ. պետական միջոցներով հիմնովին վերանորոգվել է: Գյուղում գործում է նաև բուժամբուլատորիա, որը կառուցվել է 1999-2000թթ.: 2011 թ. կառուցվել է նախակրթարան համայնքի փոքրիկների համար:
Հայթաղը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան գոգավարության վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 800 մետր է: Գյուղի հատակագիծը հարմարեցված է բնական պայմաններին՝ կապված ռելիեֆից: Հայթաղի համայնապատկերի հարավային մասում ճերմակազարդ Մասիսներն են և Արարատյան դաշտը: ²րևելյան մասում Երևանն է իր գեղեցիկ տեսարաններով: Տեսանելի է նաև Արագած լեռը հյուսիսից և Արայի լեռը հյուսիս-արևելքից:
Հայթաղ համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 1240.1հա: Հեռավորությունը մայրաքաղաքից 25կմ է, մարզկենտրոնից՝ 20կմ:
Համայնքի տարածքով անցնում է Երևան-Էջմիածին-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը:
1863 թվականին կառուցվել է եկեղեցի, որը տարիների ընթացքում քանդվել է: Այժմ պահպանվել է միայն խորանը:
Համայնքի բնակիչների հիմնական մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են:
Համայնքը ունի մեկ հանգստի գոտի՝ Հայթաղի մշակույթի տան շրջակայքում: Այստեղ 1988թ–ին կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմի 104 զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, իսկ 1995-ին՝ Արցախյան ազատամարտի 3 զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Հայթաղցի եղբայրներ Գրիշա և Հայրապետ Ղազարյանների կողմից 2008 թ-ին կառուցվել է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար: