Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մերձավան (բնակչության թիվը` 3698)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Մերձավան
Համայնքի պատմական անվանումները – Մերձավան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1947 թվական
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Երևան քաղաքին, Արմավիրի մարզի Փարաքար, Այգեկ, Բաղրամյան, Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքներին
Համայնքի մակերեսը – 942,27 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 15 կմ
Բնակչության թիվը – 3698
Բնակչության կազմը –հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը – 961
Օգտակար հանածոներ – բազալտ, գիպս
Կրթական հաստատություններ –դպրոց, մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – չկան
Արտադրական ձեռնարկություններ–Էյ-Էյ-Էֆ-Փի-Սի հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, <<Տեքստուլ Վուրդ >> ՍՊԸ, բազալտի և գիպսի հանքավայրեր՝ <<Քար և ավազ>> ՍՊԸ, <<Գետն-Գրուպ>> ՍՊԸ, <<Շեն- կոնցեռն> ՍՊԸ, <<Շինանյութեր>> ԲԲԸ, քարի վերամշակման մի քանի ձեռնարկություններ
Հոգևոր կառույցներ – չկան:

***

Գյուղը հիմնադրվել է 1946-1947թվականներին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում, Շահումյանի շրջանի Հաղթանակ բնակավայրին կից, Ղռերի տեղում՝ Գենետիկայի գիտահետազոտական ինստիտուտից առանձնացված երկրագործության փորձարարական բազայի հիման վրա : Գյուղը կոչվել է Փարաքարի /էքսպերիմենտալ/ փորձարարական բազա: Գյուղի հիմնադրման ընթացքում կարևորվում էր Ստորին –Հրազդան ջրատարի կառուցումը, որը տեղանքին տալիս էր զարթոնքի յուրատեսակ երանգ:
Գիտնականների ուսումնասիրությունները պարզել էին, որ Փարաքարի /էքսպերիմենտալ/ փորձարարական բազայի հողերը պիտանի էին խաղողի ու պտղի այգիների հիմնման և գիտական աշխատանքների ծավալման համար: 1949 թվականին կազմավորվեց խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական բազան և այդ պատճառով էլ 1959 թվականին գյուղն անվանվեց Ակադեմիա։
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջաններից, նախկին Խորհրդային Հանրապետության /հատկապես Վրաստանի և Ադրբեջանի/ հայաբնակ բնակավայրերից, ինչպես նաև հարևան Իրանից:
1964թվականին գործող Երկրագուծության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի պաշտպանության բաժինը տարանջատվել և ստեղծվել է առանձին Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ՝ իր ենթակա կառույցներով:
1965 թվականին գյուղը Երևան քաղաքի Շահումյանի շրջանի վարչական տարածքից առանձնացվել և միացվել է Էջմիածնի շրջանին:
1969թվականին գյուղը վերանվանվել է Մերձավան՝ Երևան քաղաքին մերձ ու շատ մոտ գտնվելու պատճառով: Այժմ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Մարզկենտրոնից գտնվում է 40կմ , իսկ մայրաքաղաքից՝ 15կմ հեռավորությունների վրա: Գյուղը գտնվում է Միջինարաքսյան հարթավայրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 16:19:57