Համայնքներ
Համայնքի մասին
Շենավան (բնակչության թիվը` 1599)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը - Շենավան
Համյաքի պատմական անվանումները – Քյալագյարխ Կալակարխ, Կոլագարխ, Քալագարխ,
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1760-ն
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Նոր Կեսարիա,Գետաշեն, Բերքաշատ,Ամասիա
Համայնքի մակերեսը - 958,7 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 65 կմ
Բնակչության թիվը - 1599
Բնակչության կազմը - հայեր, ռուսներ, եզդիներ
Տնային տնտեսության թիվը - 365
Կրթական հաստատություններ – դպրոց
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ- չկան
Արտադրական ձեռնարկություններ - անասնապահական ֆերմա
Բնակչության հիմնական զբաղմունքը – երկրագործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ- չկան
***
Գյուղ Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 17կմ հեռավորության վրա։ Շենավան է վերանվանվել 1946 թ-ին։ Համայնքի բնակչությունը համալրվել է 1826-28 թթ. Ռուս-պարսկական պատերազմից հետո: ՈՒնեցել է գործող եկեղեցի և կից ծխական դպրոց: Մինչև խորհրդային իշխանությունը ունեցել է գործող տարրական դպրոց՝ յոթնամյա, 1940թ-ի վերջից միջնակարգ: Կոլտնտեսությունը կոչվել է Կիրովի անվամբ: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է հարյուրից ավելի մարդ: Հիսունինը զոհվել են :Գյուղը նրանց հիշատակը հավերժացրել է հուշարձան-պուրակով: