Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարդարապատ (բնակչության թիվը ` 5732)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը – Սարդարապատ
Համայնքի պատմական անվանումները - Հոկտեմբեր
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1600թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Նորապատ, Բամբակաշատ, Լենուղի, Նոր Արմավիր, Այգևան
Համայնքի մակերեսը - 1586,34 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 55 կմ
Բնակչության թիվը - 5732
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Տնային տնտեսությունների թիվը- 1350
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն
Հոգևոր կառույցներ - եկեղեցի

***

Սարդարապատ- բերդ Երևանի խանության Սարդարապատի մահալում, 1819թ-ին հիմնադրել է Երևանի սարդարի (պարսկերեն նշանակում է գլխավոր, զորապետ, ընդհանուր հրամանատար ) եղբայր Հասան խանը, հիմնականում օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը: Այստեղից էլ գյուղի անվան ստուգաբանությունը բացատրվում է` որպես սարդարի պատեր – Սարդարապատ:
Հասան Խանը նորակառույց բերդը բնակեցնում է հիմնականում Բայազեդից ու Արճեշից գաղթեցրած մոտ 500 տուն հայերով` արհեստավորներ և առևտրականներ:

Սարդարապատ գյուղում 19-րդ դարում կառուցվել է Ս.Աստավածածին եկեղեցին: Բազիլիկ տիպի եկեղեցի է, լայնությունը`33մ, երկարությունը` 17մ, սուրբ խորանից վերև կան երկու թաքստոցներ, որտեղ ապաստանել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը, երբ Սարդարապատի հերոսամարտում վիրավորվել է: Գյուղի ժողովրդի հավաստմամբ նրան այդ թաքստոցում բուժել և խնամել են գյուղի տատիկները:

Ժողովուրդը պատմում է նաև, որ այդ խորշերում ձմռանը ձյուն են հավաքել, իսկ գարնան գալուն պես վրան դոշաբ լցրել և որպես պաղպաղակ կերել:
Ըստ տեղեկութունների` եկեղեցու գերանները բերվել են Արևմտյան Հայաստանից` Սարիղամիշից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 17:27:59