Համայնքներ
Համայնքի մասին
Բաղրամյան (Վաղարշապատի տ. բնակչության թիվը` 2790)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Համայնքի ներկայիս անվանումը – Բաղրամյան
Համայնքի պատմական անվանումը – Բաղրամյան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1946
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Նորակերտ, Այգեկ, Սասունիկ, Մուսալեռ, Պտղունք
Համայնքի մակերեսը – 1076.35
Հեռավորությունը մայրաքաղաքից – 10կմ
Բնակչության թիվը – 2790
Բնակչության կազմը – հայեր
Տնային տնտեսությունների թիվը – 658
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ – դպրոց, մանկապարտեզ,
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – ծանրամարտի դպրոց
Արտադրական ձեռնարկություններ- կահույքագործական
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն, արտադրություն, անասնապահություն
Հոգևոր կենտրոն – չկան
***
Բաղրամյան գյուղի առաջին բնակիչները 1946 թվականին եկել են Սիրիայից և նրանց առաջարկությամբ էլ գյուղը անվանվել է Սովետական միության զինված ուժերի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: Այնուհետ գյուղի բնակչությունը համալրվել է հիմնականում Կոտայքի և Շիրակի մարզերից, ինչպես նաև հանրապետության այլ շրջաններից: