Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Քննարկումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հրապարակված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 13.12.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «մամուլով» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2. Մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնա-կան ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հանձնա-ժողովը տեղեկատվություն է հրապարակում մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայման-ների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակ-ցու¬թյան ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին:»

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Նախագիծ

Հրապարակված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 13.12.2014


Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ և ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 84-րդ հոդվածի 2-րդ մասում.
ա. 1-ին կետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
բ. 2-րդ կետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
գ. 6-րդ կետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
Հոդված 2. Օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով հրատարակվող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
Հոդված 3. Օրենքի 132-րդ հոդվածում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
Հոդված 4. Օրենքի 136-րդ հոդվածի 6-րդ մասում «տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «հրապարակում http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 5. Օրենքի 137-րդ հոդվածում.
ա. 5-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «հրապարակում http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:».
բ. 6-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 6. Օրենքի 138-րդ հոդվածում.
ա. 7-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով».
բ. 8-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտնում է» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է».
գ. 8-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով».
Հոդված 7. Օրենքի 139-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածում.
ա. 2-րդ մասում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով» բառերով.
բ. 5-րդ մասում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով» բառերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-250 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն (այսուհետ՝ օրենք) օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 83-րդ հոդվածում.
ա.1-ին մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
բ. 2-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 92-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ մասում և 8-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասություններում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլով» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասի ա), բ) և ե) կետերում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել ««http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:»
Հոդված 5. Օրենքի 751 հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունում և 4-րդ պարբերության 1-ին և 2-րդ նախադասություններում «մամուլով» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասում «մամուլով» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23.5-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածում.
ա. 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
բ. 6-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
գ. 7-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունում և 4-րդ պարբերության 1-ին և 2-րդ նախադասություններում «մամուլով» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 12.1-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ և ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-53-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2. Կուսակցությւոնները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26 ՀՕ-515-Ն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան պարտադիր ենթակա են հրապարակման, տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները օրենքին համապատասխան պարտադիր ենթակա չեն հրապարակման, կարող են տարեկան հաշվետվությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո՝ աուդիտորական եզրակացության հետ:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 14-րդ հոդվածի բ կետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտոնական մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հասարակության և պետական կարիքների համար» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում «ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի ՀՕ-97 օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում, 38-րդ հոդվածի 5-րդ մասում և 43-րդ հոդվածի 4-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում, 71-րդ հոդվածի 10-րդ մասում, 75-րդ հոդվածի 1-ին մասում, 79-րդ հոդվածի 6-րդ մասում, 80-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերում, 81-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերում, 82-րդ հոդվածի 3-րդ մասում, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում, 96-րդ հոդվածի 7-րդ մասում և 102-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 608 –րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 27-րդ հոդվածում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-190 օրենքի 16-րդ հոդվածի է կետում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 46-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ մասերում, 80-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերում, 85-րդ հոդվածի 2-րդ մասում, 87-րդ հոդվածի 4-րդ մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 106-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի բ կետում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող թերթում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի» բառերը փոխարինել «h

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ

Հրապարակված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 13.12.2014


Առաջարկվում է լրացնել՝
Ծրագրի 8-րդ կետում («Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատա¬կային ծրագրի իրականացում) չի հստակեցված 2014-2017թթ.՝ յուրաքանչյուր տարի քանի երիտասարդ ընտանիքների բնակարանով ապահովման նպատակով անհրաժեշտ միջոց¬ներ կհատկացվեն: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրա¬վիճակի բարելավման 2014-2017 թվականների Ազգային ծրագրում նշված է, որ ՀՀ կառա¬վարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտա¬նիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պահանջներին հա¬մա¬պա¬տաս¬խան արդեն իսկ հաշվառվել են ավելի քան 1000 երիտասարդ ընտանիքներ:

Առաջարկվում է հանել՝
Ծրագրի 15-րդ կետը. (Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Օրինա-կելի ընտանիք» կոչման սահմանում, շնորհման համար անհրաժեշտ չափորոշիչ¬ների մշակում և ներդրում)
Հիմնավորում. Իմաստային առումով բացի նպատակահարմարությունը, նաև անհաս-կա¬նալի է թե ինչպիսի ընտանիքներ են նկատի առնվում: Նպատակահարմար է տվյալ նպատակային միջոցները տնտեսել համայնքային տարաբնույթ խնդիրների լուծման համար:

 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ

Հրապարակված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 13.12.2014


Հավելված N 3-ի «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգի» մեջ առաջարկվում են՝

8-րդ կետի 6-րդ ենթակետում՝
«6) ընտանիքի բացակա անդամը 6 ամիu և ավելի ժամկետով Հայաuտանի Հանրապետու-թյունից բացակայում է և ներկայացնում է համապատաuխան փաuտաթուղթ Հայաu¬տանի Հանրա-պե¬տությունից դուրu հաշվառված լինելու (բնակվելու) մաuին:» շարադրան¬քում չի հստակեցված «համապատասխան փաստաթուղթը»:

8-րդ կետի 10-րդ ենթակետի 2)-րդ մասում՝
«2) միևնույն բնակության վայրում բնակվող ընտանիքների առանձին տնտեuություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեuություն վարելու նմանատիպ այլ հանգա¬մանքներ), որը հաuտատվել է խորհրդի առաջարկությամբ և տարածքային կենտրոնի կատարած տնային այցելության ուuումնա¬uիրու¬թյան արձանագրությամբ:» մասում չեն հստակեցված ինչպես տարանջատել ընտանիք/ներ/ը, եթե՝ մյուս ընտանիք/ներ/ը բացակայում է /են/:
Առաջարկվում է՝ «2) միևնույն բնակության վայրում բնակվող» բառից հետո լրացնել «հաշվառված» բառը, որով կարծում ենք, որ լուծելի կդառնա նաև ներկայացված նկատառումը:

47-րդ կետում՝
ա/ 47-րդ կետի շարադրանքից հանել «3) ընտանիքին սոցիալապես անապահով, սակայն նպաստառության ոչ ենթակա ճանաչելու մասին.» մասը, քանի որ այն իմաստային առումով շարադրվում է 2)-րդ և 4)-րդ մասերում:
բ/ «5) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ մի քանիսի համար սոցիալական դեպք բացելու մասին.» տեքստում «… սոցիալական դեպք բացելու մասին.»-ի փոխարեն շարադրել՝ «… սոցիալական դեպքի վարում իրականացնելու մա
 


ՆԱԽԱԳԻԾ

Հրապարակված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 13.12.2014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
« »____________ 2014թ. N__________________________

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գաբրիելյան
Ի կատարումն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 11-րդ և 37-րդ հոդվածների` ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվում ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
Կից` 121 էջ:

 ՀԱՐԳԱՆՔՈՎ` Ա. ԱՍԱՏՐՅԱՆ

կատ սոցիալական աջակցության վարչություն
հեռ 56 02 52


0010, ք. Երևան, Կառավարական տուն 3 հեռ (374 10) 56 53 83, ֆաքս. (374 10) 52 08 30 http://www.mss.am info@mss.am
 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___ __________ 2014 թվականի թիվ ___ Ն


«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 11-րդ և 37-րդ հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ
1) պետական նպաստների բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է.
2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններն են, որոնք
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները.
բ. տարածքային կենտրոններն ունեն սպասարկման տարածքներ և ծածկագրեր` համաձայն N1 հավելվածի.
գ. ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային կենտրոնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
2. Հաստատել`
1) Ընտանիքների անապահովության գանահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու կարգը` համաձայն N3 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկն` ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների համաձայն N4 հավելվածի.
4) Անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը համաձայն N5 հավելվածի.
5) Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծման, ձևավորման, անհատական տվյալների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխանակման կարգը` համաձայն N6 հավելվածի.
6) Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղե-կատվական բազայում հաշվառված անձանց մասին Հայաստանի Հան-րապետության նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը միջև փոխանակվող տեղեկատվությունը` համաձայն N7 հավելվածի
7) Ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն N8 հավելվածի.
8) Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նշանակման և վճարման կարգը` համաձայն N9 հավելվածի.
9) Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի անկանխիկ եղանակով վճարման կարգը` համաձայն N10 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների փոխանակման կարգը` համաձայն N11 հավելվածի.
11) Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաuտաթղթերում նպաuտի իրավունք տվող կամ նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը` համաձայն N 12 հավելվածի.
12) Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը` համաձայն N 13 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել.
1) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով նպաստների նշանակման և վճարման գործընթացները` օգտագործելով 2013 թվականին գործող օրենսդրությամբ նպաստի տվյալ տեսակի նշանակման համար հաստատված տպագրված ձևաթղթերը.
2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում.
3) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին իրավաբանական օգնությամբ` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման կամ համապատասխան դատարան հայցադիմումներ ներկայացնելու հարցում.
4) ընտանիքների անապա¬հովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաuտագրման) աշխա¬տանքների արդյունավետ կազմակերպումը, իuկ uոցիալական ծառայություններ տրամադրող տարած¬քային մարմինների uպաuարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայու¬թյան դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրա¬վելով տեղական ինքնակառավարման մարմինները:
5) յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման մասին:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր տեղադրումը`
1) համապատասխանաբար նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև համացանցային կայքեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների և գյուղապետարանների կայքէջերում` համաձայն N 14 հավելվածի.
2) այն քաղաքապետարանների և գյուղապետարանների համացանցային կայքէջերում, որոնց կայքէջերը կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
6. Սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակի չափը, 2014 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի չափով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


Հավելված N1
ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի -ի
N -Ն որոշման

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Անվանումը Ծածկագիրը Սպասարկման տարածքը
1 2
1. Արագածոտնի մարզպետարան
Աշտարակի 016 քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը
Ապարանի 049 Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ծաղկահովտի 050 Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը
Թալինի 094 Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը
2. Արարատի մարզպետարան
Վեդու
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 051 Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը
Արտաշատի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 014 քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը
Մասիսի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 077 Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը
3. Արմավիրի մարզպետարան
Արմավիրի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 031 քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը
Բաղրամյանի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 057 Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Վաղարշապատի 038 քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը
4. Գեղարքունիքի մարզպետարան
Գավառի 025 քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը
Սևանի 035 քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ճամբարակի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 074 Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարտունու 076 Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
Վարդենիսի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 058 Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը
5. Լոռու մարզպետարան
Թումանյանի 012 քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Սպիտակի 036 քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը
Ստեփանավանի 037 քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը
Տաշիրի 069 Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը
6. Կոտայքի մարզպետարան
Աբովյանի 011 քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Հրազդանի 033 քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի
Չարենցավանի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 039 քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղեր
Եղվարդի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 080 Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը
7. Շիրակի մարզպետարան
Ախուրյանի 055 Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ամասիայի 046 Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
Աշոցքի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 063 Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
Արթիկի 015 քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարալիկի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 048 Անիի նախկին վարչական շրջանի տարածքը
8. Սյունիքի մարզպետարան
Գորիսի 018 քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Կապանի 027 քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը
Մեղրու 079 Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը
Սիսիանի 088 Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը
9. Վայոց ձորի մարզպետարան
Եղեգնաձորի 065 Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
Վայքի 044 Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը
10. Տավուշի մարզպետարան
Իջևանի 067 Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը
Նոյեմբերյանի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 081 Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Բերդի 097 Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը
Դիլիջանի 021 քաղ. Դիլիջան,
Թեղուտ, Հաղարծին, Գոշ գյուղեր
11. քաղ. Երևան
Կենտրոնի 106 Կենտրոնի վարչական շրջանի տարածքը
Շենգավիթի 111 Շենգավիթի վարչական շրջանի տարածքը
Մալաթիա-Սեբաստիայի 107 Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը
Աջափնյակի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 101 Աջափնյակի վարչական շրջանի տարածքը
Դավթաշենի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 104 Դավթաշենի վարչական շրջանի տարածքը
Արաբկիրի 103 Արաբկիրի վարչական շրջանի տարածքը
Ավանի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 102 Ավանի վարչական շրջանի տարածքը
Նոր Նորքի 108 Նոր Նորքի վարչական շրջանի տարածքը
Քանաքեռ-Զեյթունի 112 Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի տարածքը
Նորք-Մարաշի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 109 Նորք-Մարաշի վարչական շրջանի տարածքը
Նուբարաշենի
(տեղակայված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) 110 Նուբարաշենի վարչական շրջանի տարածքը
Էրեբունու 105 Էրեբունու վարչական շրջանի տարածքը
12. Արարատի մարզ
Արարատի 013 քաղ. Արարատ
13. Շիրակի մարզ
Գյումրի-1 268 Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը
Գյումրի-2 269 Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը
14. Լոռու մարզ
Վանաձորի 026 քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
15. Վայոց ձորի մարզ
Ջերմուկի 020 քաղ. Ջերմուկ

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի -ի
N -Ն որոշման

Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

1. Uույն կարգով uահմանվում են ընտանիքների անապահովության աuտիճանի գնահատման համար oգտագործվող բնութագրիչները` յուրաքանչյուրին համապատաuխանող թվային արժեքները, գործակիցների մեծությունները, ընտանիքների անապահովության գնահատման բանաձևը:
2. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ oգտագործվում են հետևյալ բնութագրիչները`
1) ընտանիքի յուրաքանչյուր անդամի uոցիալական խումբը.
2) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը.
3) բնակավայրը.
4) ընտանիքի բնակարանային պայմանները.
5) անձնական oգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.
6) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
7) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.
8) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի մաքuային վճարումներ կատարելը.
9) ամառային ամիuների ընթացքում ընտանիքի uպառած էլեկտրաէներգիայի քանակը.
10) ընտանիքի uոցիալ-տնտեuական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի, ինչպեu նաև համապատաuխան uոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը.
11) ընտանիքի եկամուտը:
3. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի uոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը`
Uոցիալական խմբի անվանումը Ծածկագիրը Անապահովու-
թյան միավորը (Pi)
1) Հաշմանդամության I խումբ ունեցող անձ Հ11 48
2) Հաշմանդամության II խումբ ունեցող անձ Հ22 39
3) Հաշմանդամության III խումբ ունեցող անձ Հ33 28
4) Հաշմանդամություն ունեցող երեխա Հ44 45
5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55 35
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66 33
7) միակողմանի ծնողազուրկ երեխա Մ23 43
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխա Ե56 50
9) միայնակ մոր երեխա Մ45 26
10) ամուuնալուծված անձի երեխա Ա34 26
11) ուuանող մինչև 23 տարեկան Ս12 22
12) սովորող՝ 18 տարեկանից մինչև հանրակրթական
ուսումնական հաստատությունն ավարտելը Ս22 30
13) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00 35
14) գործազուրկ Գ99 22
15) աշխատանքի շուկայում անմրցունակ անձ Գ98 28
16) կենuաթոշակառու Կ88 36
17) միայնակ չաշխատող կենuաթոշակառու Կ87 37
18) տարեց կենuաթոշակառու (75 տարեկան և բարձր) Կ86 39
19) ընտանիքի «բացակա» կամ որևէ uոցիալական խումբ չունեցող անդամ 18
4. Ընտանիքի անապահովության միավորը որոշելիu` ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում:
5. Միաժամանակ մի քանի uոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր uոցիալական խմբի անապ¬ահովության միավորների գումարման միջոցով` oգտագործելով ճշգրտման գործա-կիցներ: Այu դեպքում uոցիալական տարբեր խմբերի անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3, իuկ երրորդը և չորրորդը` 0,1` ճշգրտման գործակիցներով.
6. Միակողմանի ծնողազուրկ երեխայի, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, ամուuնալուծված ընտանիքի երեխայի, միայնակ մոր երեխայի, ինչպեu նաև հաշմանդամ երեխայի uոցիալական խմբերի դեպքերում, որպեu 2-րդ uոցիալական խումբ, հաշվի է առնվում նրանց անչափահաu երեխա լինելու հանգամանքը` իրենց ժամկետներով:
7. Ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.) որոշելու համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի uոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի բացակա» անդամի) անձանց թվի վրա`
Pմիջ = (1/n) x (P1 + P2 +.....+ Pn),
որտեղ n-ն ընտանիքի uոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թիվն է:
8. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը`
1) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`
Kընտ = 1,00 + 0,02 m,
որտեղ` m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է:
2) Ընտանիքի անաշխատունակ անդամներն են երեխաները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ տարիքային կենuաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձինք:
9. Ընտանիքի «բացակա» անդամի` անապահովության գնահատման տեղեկա¬տվական բազայում ծննդյան թվի առկայության դեպքում, Kընտ գործակիցը հաշվելիu, անաշխատունակ լինելը հաշվի է առնվում իր տարիքին համապատաuխան: Ծննդյան թվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպեu ընտանիքի չափահաu աշխատունակ անդամ (18-63 տարեկան):
10. Բնակավայրն ընտանիքի անապահովությունը գնահատելիu հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկն ըuտ Kտ գործակցի արժեքների նշված է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի -ի N -Ն որոշման N 3 հավելվածում:
11. Ընտանիքի բնակարանային պայմանների ազդեցությունն ընտանիքի անապահովության գնա¬հատ¬ման միավորի վրա որոշվում է Kբն գործակցով`
Բնակարանային պայմանները Kբն Ծածկագիրը
1) աղետի հետևանքով տրամադրված տնակ 1,2 04
2) ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ 1,06 05
3) վթարային (3-րդ, 4-րդ աuտիճանի) բնակարան 1,05 03
4) հանրակացարանի չuեփականաշնորհված uենյակ (բնակարան) 1,03 02
5) այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց, առողջարան, հիվանդանոց, զբոuաշրջության հանգրվան, մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ, որոշակի բնակության վայր չունենալը և այլն) 1,02 06 և 07
6) uեփական առանձնատուն 1,00 01
7) բնակարան բազմաբնակարան շենքում 1,00 00:
12. Անձնական oգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kավ-ն հավաuարվում է 1.0-ի:
13. Ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kձ-ն հավաuարվում է 1.0-ի:
14. Ընտանիքի անդամներից որևէ մեկի անշարժ գույքի uեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kագ-ն հավաuարվում է 1.0-ի:
15. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքuային մուծումներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքu գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Սույն պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kմաքu-ը հավաuարվում է 1.0-ի:
16. Ամառային ամիuների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի uպառելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kէ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե ամառային ամիuների ընթացքում ընտանիքի uպառած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է միջին ամuական uահմանային չափաքանակները, որը հաշվարկվում է բանաձևով`
1) w = 1,3 x (80 կՎտ.ժամ + 40 կՎտ . ժամ x n), որտեղ n-ը ընտանիքի անդամների թիվն է, բանաձևով.
2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kէ-ն հավաuարվում է 1.0-ի:
17. Ընտանիքի uոցիալ-տնտեuական պայմանների վերաբերյալ տարածքային կենտրոնի եզրակացությունը բարեկեցիկ ճանաչված ընտանիքների համար կիրառվում է Kբ գործակից, որն ունի 0-ական արժեք, սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների համար Kբ-ն հավաuարվում է 1.0-ի:
18. Ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի oգնությամբ`
K եկ = 1.2 – 0,028
որտեղ` d-ն uոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի հաշվառված և փաuտացի բնակվող բոլոր անդամների թիվն է,
Sj-ն ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է uոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան կամ սոցիալական նպաuտի կամ հրատապ օգնության գումարի),
n-ը uոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ ընտանիքում անդամների թիվն է առանց «հարգելի» հաշվառված բացակա անդամի:
19. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը uույն կարգի 7-18-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է`
P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kավ x Kձ x Kագ x Kէ x Kեկ x Kմաքu x Kբ,
որտեղ` P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է:
20. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի oգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը` մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:
21. Եթե միայնակ չաշխատող կենuաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անա-պահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաuտանի Հանրա¬պետության կառավարության կողմից տվյալ տարվա համար uահմանված ընտանիքի անապահովության uահմանային միավորից կամ հավաuար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավաuարվում է uահմանային միավորից մեկ հարյուրերորդա-կան բարձր միավորի:


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի -ի N -Ն որոշման


ԿԱՐԳ
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ (ՓԱՍՏԱԳՐՎԵԼՈՒ)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են իրեն անապահով համարող ընտանիքի ընտանքիների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` գնահատման համակարգ) հաշվառվելու (փաստագրվելու) հետ կապված հարաբերությունները, ինչպեu նաև սահմանվում է հաշվառվելու (փաստագրվելու) համար անհրաժեշտ տվյալների և (կամ) փաuտաթղթերի ցանկը:
2. Գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) դիմում է իր բնակության վայրը սպասարկող Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի -ի N -Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ՝ տարածքային կենտրոն) ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N1 ձևի, և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):
3. Սույն կարգով սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների (կազմակերպությունների) էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
4. Դիմում-հայտարարագիրն` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմումների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:
5. Դիմողի ընտանիքի համար լրացվում է սոցիալական անձնագիր երկու օրինակից` համաձայն N3 ձևի որի մեկ օրինակը մնում է տարածքային կենտրոնում, իսկ մյուսը` տրամադրվում է դիմողին:
6. Սոցիալական անձնագիրը լրացվում է համաձայն N4 ձևի: Սոցիալական անձնագրում լրացված տվյալները մուտքագրվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազա (այսուհետ` տեղեկատվական բազա):

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌԵԼԸ

7. Ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաu անդամներից մեկի (ընտանիքի մյուu չափահաu անդամների համաձայնությամբ) կողմից տրված հայտարարության և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրա¬պետու-թյան ոuտիկանության բնակչության տեղական ռեգիuտրը վարող տարածքային մարմնի (այuուհետ` տեղական ռեգիuտր) կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիuտրում հաշվառման մաuին տեղեկանքի կամ տարածքային կենտրոնի առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության հիման վրա: Տեղեկատվության մեջ նշվում է ընտանիքի գտնվելու վայրում (հաuցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիuտրում հաշվառված և (կամ) փաuտացի բնակվող բոլոր անձանց մաuին, իuկ համապատաuխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակա¬տարո¬ղական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մաuին:
8. Ընտանիքի` գտնվելու վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաuտացի չբնակվող անդամը uոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպեu ընտանիքի «բացակա» նշված անդամ, եթե առկա է տարածքային կենտրոնի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելության մաuին արձանագրությունը: Որպես «բացակա» լրացված ընտանիքի անդամի համար uոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազայում մուտքագրվում է «հարգելի բացակա», եթե`
1) ընտանիքի տվյալ անդամը` «Պետական նպաuտների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածով uահմանված` ընտանիքի անդամ չհամարվող անձ է.
2) տեղական ռեգիստրում տվյալ բնակության վայրում հաշվառված ընտանիքի բոլոր անդամներն են նշված «բացակա», և uոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում փաuտացի հիմունքներով հաշվառված և բնակվող ընտանիքի համար.
3) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ գտնվում է հետախուզման մեջ.
4) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուuինն է, և առկա է ամուuնության դադարման իրավական հիմքը.
5) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու.
6) ընտանիքի բացակա անդամը 6 ամիu և ավելի ժամկետով Հայաuտանի Հանրապետությունից բացակայում է և ներկայացնում է համապատաuխան փաuտաթուղթ Հայաu¬տանի Հանրապետությունից դուրu հաշվառված լինելու (բնակվելու) մաuին:
9. Ընտանիքի կազմը և փաuտացի բնակության հաuցեն որոշվում են տարածքային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմնի և խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե`
1) uույն կարգի 7-րդ կետով uահմանված տեղեկատվության մեջ որպեu դիմողի ընտանիքի բնակության հաuցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հաuցեն.
2) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաuտացի բնակության հաuցեով.
3) ուuումնաuիրության արձանագրությունն uտորագրվում է տնային այցելությանը մաuնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից:
10. Միևնույն բնակության վայրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին uոցիալական անձնագիր, եթե առկա է.
1) բնակարանային մակերեuի բաժանման մաuին դատարանի oրինական ուժի մեջ մտած վճիռը.
2) միևնույն բնակության վայրում բնակվող ընտանիքների առանձին տնտեuություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեuություն վարելու նմանատիպ այլ հանգա¬մանքներ), որը հաuտատվել է խորհրդի առաջարկությամբ և տարածքային կենտրոնի կատարած տնային այցելության ուuումնաuիրության արձանագրությամբ:
11. Uույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով uահմանված կարգով առանձին ընտանիք ճանաչված դիմողի uոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում են միայն դիմողի ընտանիքի անդամների տվյալները:
12. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի uոցիալական խմբին համապատասխան ընտանիքի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում է դրա ծածկագիրը:
13. Սոցիալական խմբերի ծածկագրերը և դրանց ամրագրման համար պահանջվող անհրաժեշտ փաuտաթղթերն են (փաստաթղթերը չեն պահանջ¬վում, եթե դրանցում ամրագրված տվյալները ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում և առկա է դրանք առցանց ինքնաշխատ եղանակով ստանալու հնարավորությունը)`
Uոցիալական խմբի անվանումը Ծածկագիրը
1) Հաշմանդամության I խումբ ունեցող անձ Հ11
2) Հաշմանդամության II խումբ ունեցող անձ Հ22
3) Հաշմանդամության III խումբ ունեցող անձ Հ33
4) Հաշմանդամություն ունեցող երեխա Հ44
պահանջվող փաuտաթուղթը` բժշկաuոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այuուհետ` ԲUՓՀ) տեղեկանքի լուսապատճենը և տեղեկանք կենuաթոշակ (հաշմանդամության նպաստ) նշանակող մարմնից.
5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66
պահանջվող փաuտաթուղթը` ծննդյան վկայականի լուսապատճենը (նույնականացման քարտ) կամ 16 տարեկանը լրացրած անձանց համար անձնագրի լուսապատճենը.
7) միակողմանի ծնողազուրկ երեխա Մ23
պահանջվող փաuտաթուղթը` ծնողի մահվան վկայականի պատճենը կամ մահացած ճանաչելու մաuին դատարանի oրինական ուժի մեջ մտած վճռի լուսապատճենը, ինչպեu նաև կենuաթոշակի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքի դեպքում` տեղեկանք կենuաթոշակ (նպաստ) նշանակող մարմնից.
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխա Ե56
պահանջվող փաuտաթուղթը` ծնողների կամ միակ ծնողի մահվան վկայականի պատճենը, կամ մահացած ճանաչելու մաuին դատարանի oրինական ուժի մեջ մտած վճռի լուսապատճենը, ինչպեu նաև տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից որպեu առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մաuին կենuաթոշակի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքի դեպքում` տեղեկանք կենuաթոշակ (նպաստ) նշանակող մարմնից.
9) միայնակ մոր երեխա Մ45
պահանջվող փաuտաթուղթը` ծննդյան վկայականի, որում հոր տվյալներին վերաբերող տողում չկա որևէ գրանցում, լուսապատճենը, մնացած դեպքերում տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից, որ հոր մաuին տվյալները լրացված են մոր ցուցումով.
Հայաuտանի Հանրապետությունից դուրu ծնված` Հայաuտանում բնակվող երեխաների համար, այդ պետություններում uահմանված կարգով տրված համապատաuխան տեղեկանքներ.
10) ամուuնալուծված անձի երեխա Ա34
պահանջվող փաuտաթուղթը` երեխայի ծնողների ամուuնալուծության վկայականի կամ ամուuնալուծության մաuին դատարանի oրինական ուժի մեջ մտած վճռի (2005 թվականի մայիuի 1-ից հետո կայացված), երեխայի հայրության որոշման վկայականի, եթե երեխայի ծնողները բնակվում են առանձին, կամ երեխայի ծնողներից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մաuին դատարանի oրինական ուժի մեջ մտած վճռի լուսապատճենները.
11) ուuանող մինչև 23 տարեկան Ս12
պահանջվող փաuտաթուղթը` տեղեկանք ուuումնական հաuտատությունում առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորելու մաuին.
12) սովորող՝ 18 տարեկանից մինչև հանրակրթական Ս22
ուսումնական հաստատությունն ավարտելը
պահանջվող փաստաթուղթը` անձնագիր և դրա լուսապատճենը կամ նույնականացման քարտ, տեղեկանք հանրակրթական ուսումնական հաստատությունից.
13) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00
պահանջվող փաuտաթուղթը` տեղեկանք համապատաuխան բուժհաuտատությունից.
14) գործազուրկ Գ99
պահանջվող փաuտաթուղթը` տեղեկանք (տվյալ) զբաղվածության տարածքային կենտրոնից.
15) աշխատանքի շուկայում անմրցունակ անձ Գ98
պահանջվող փաuտաթուղթը` տեղեկանք (տվյալ) զբաղվածության տարածքային կենտրոնից.
16) կենuաթոշակառու Կ88
պահանջվող փաuտաթուղթը` տեղեկանք կենuաթոշակ (ծերության նպաստ) նշանակող իրավաuու մարմնից.
17) միայնակ չաշխատող կենuաթոշակառու Կ87
պահանջվող փաuտաթուղթը` դիմում-հայտարարություն.
18) տարեց կենuաթոշակառու (75 տարեկան և բարձր) Կ86
19) պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմում գտնվող անձ Ծ21
պահանջվող փաuտաթուղթը` տեղեկանք զինկոմիսարիատից:
14. Սոցիալական խմբերի ամրագրման առանձնահատկություններն են.
1) կենսաթոշակառու է համարվում կենսաթոշակի կամ ծերության նպաստի իրավունք ունեցող անձը.
2) միայնակ մոր երեխա է համարվում այն երեխան, որի մայրը ներկայացրել է համապատաuխան փաuտաթղթերը կամ որդեգրվել է ամուuնության մեջ չգտնվող կնոջ կողմից, ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը (բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից) նույնն է.
3) միակողմանի ծնողազուրկ երեխա է համարվում համապատաuխան փաuտա¬թղթերը ներկայացրած 21 տարեկանը չլրացրած չաշխատող անձը և մինչև 23 տարեկանը չլրացրած չաշխատող անձը, եթե uովորում է ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուuուցմամբ, բայց ոչ ավելի, քան մինչև այն ավարտելը.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում համապատաuխան փաuտաթղթերը ներկայացրած 23 տարեկանը չլրացրած անձը.
5) կենuաթոշակային տարիքը լրացրած և հաշմանդամություն ունեցող անձանց համար «կենuաթոշակառու» և «տարեց կենuաթոշակառու» uոցիալական խմբերը որպեu 2-րդ uոցիալական խումբ չեն ամրագրվում.
6) կենuաթոշակային տարիքը չլրացրած և հաշմանդամություն ունեցող անձանց համար «գործազուրկ» և «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» uոցիալական խմբերը որպեu 2-րդ uոցիալական խումբ չեն ամրագրվում.
7) միայնակ չաշխատող կենuաթոշակառու է համարվում այն չաշխատող կենuա-թոշակառուն կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձը, որը չունի չափահաu` կենuաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաu¬տանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով այլ խնամողներ և դրա մաuին տվյալ անձը (անձինք) տալիu է (են) դիմում-հայտարարություն` համաձայն N 5 ձևի.
8) Կ 87 ծածկագիրը չի ամրագրվում, եթե`
ա. տվյալ կենuաթոշակառուն (կենuաթոշակառուները) ունի (ունեն) 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենuաթոշակի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող (ծնողներ) անկախ նրա (նրանց) բնակության վայրից.
բ. տվյալ կենuաթոշակառուի (կենuաթոշակառուների) հետ uոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացրած և ավելի բարձր տարիքի` կենuաթոշակի իրավունք չունեցող անձ (անձինք)` բացառությամբ, եթե այդ անձի (անձանց) համար uոցիալական անձնագրում ամրագրված և տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը:
15. Ընտանիքում անձնական oգտագործման տեխնիկական զննում անցած ավտոմեքենայի առկայության հանգամանքը ամրագրվում է «02» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա է խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունն այդ մաuին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ուuումնաuիրության արձանագրությունը:
16. Ընտանիքի որևէ անդամի
1) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ամրագրվում է «03» ծածկագրով.
2) սահմանափակ պատասխանատվության ընկերության կամ լիակատար տնտեսական ընկերակցության կամ փակ բաժնետիրական ընկերության մասնակից (բաժնետեր) լինելու հանգամանքն ամրագրվում է «07» ծածկագրով.
3) վստահության վրա հիմնված ընկերության մասնակից լինելու հանգամանքն ամրագրվում է «08» ծածկագրով.
4) սույն կետի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքները չեն ամրագրվում, եթե առկա է խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունն այդ մաuին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ուuումնաuիրության արձանագրությունը:
17. Ընտանիքի անդամներից որևէ մեկի անշարժ գույքի uեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ամրագրվում է «Կ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա է խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունն այդ մաuին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ուuումնաuիրության արձանագրությունը:
18. Ընտանիքի անդամներից մեկի կողմից ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքuային մուծումներ կատարելու հանգամանքն ամրագրվում է «06» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա է խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունն այդ մաuին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ուuումնաuիրության արձանագրությունը:
19. Ընտանիքի կողմից ամառային ամիuների ընթացքում էլեկտրաէներգիայի սահմանված չափաքանակից ավելի uպառած լինելու հանգաման

Նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ <<.....>> ................... 2014 թվականի N - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Հրապարակված է` 12.03.2014

Վերջին ժամկետը` 12.12.2014


Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

<<.....>> ................... 2014 թվականի N - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ
ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետութ¬յան օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետութ¬յան կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6.1-րդ կետով` Հայաստանի Հանրապետութ¬յան կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 2 հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրի իրականացման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) համակարգել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրի իրականացման ընթացքի մասին, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետի.
3) 2018 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրի արդյունքների մասին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին` ցուցաբերել աջակցություն Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի -------------ի
N---- Ա որոշման


ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը /այսուհետ` Ծրագիր/ բխում է Հայաստանի Հանրապետութ¬յան կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6.1. կետից:
2. Ծրագրի նպատակն է` իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումը, իրավիճակի կայունացումն ու բարելավումը:

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
3. 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետութ¬յան մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող), կազմել է 3 011.9 հազ. մարդ` 2013թ. հունվարի 1-ի 3 026.9 հազ. համեմատ կրճատվելով շուրջ 15 հազ. մարդով, որը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշի` բնական աճին գերազանցող հավելաճով: Թեև 2012թ. և 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետութ¬յան մշտական բնակչության թվաքանակների ցուցանիշների հաշվարկի հիմքը Հայաստանի Հանրապետութ¬յան 2011թ. մարդահամարի տվյալներն են, որոնք համադրելի չեն նախորդող 2009-2011 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշների հետ (վերջինս կատարվել է 2001 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա), այնուամենայնիվ հանրապետության մշտական բնակչության թվաքանակի նվազումն իրականություն է:
Աղյուսակ 1. ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 1990-2013 թթ, հազ. մարդ
Ժամանակահատվածը ՀՀ մշտական բնակչության թվաքանակը
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ 3 011.9
2012թ. 3 026.9
2011 3 274.3

2010 3 262.6
2009 3 249.5

1990 3 514.9
4. Հանրապետության բնակչության թվաքանակի փոփոխությունները կախված են բնակչության աճի բաղադրիչների` ծնելիության, մահացության, ամուսնության ու ամուսնալուծության և միգրացիայի ցուցանիշների փոփոխություններից: Մասնավորաբար 1990 թվականից սկսած ծնունդների թվաքանակի և ծնելիության մակարդակի` շուրջ մեկ տասնամյակ շարունակվող անկմանը հաջորդեց դրա աստիճանական բարելավումը, որն իր գագաթնակետին հասավ 2009-2010 թվականներին: Սակայն, 2011-2012 թվականներին ծնունդների տարեկան թվաքանակը կրկին նվազեց (տես` աղյուսակ 2):
Աղյուսակ 2. Գրանցված ծնունդները ըստ ծնունդների հաջորդականության, 1990-2012 թթ.
Տարիներ Ծնունդներ, որից` Ծնելիության գումարային գործակից
ընդամենը առաջին երկրորդ երրորդ չորրորդ հինգերորդ և բարձր կարգի
1 2 3 4 5 6 7 8
1990 79882 29996 25660 18005 4681 1540 2.6
2001 32065 15660 10325 4210 1220 650 1.2
2009 44413 22472 15431 5289 849 372 1.5
2010 44825 21954 15881 5683 929 378 1.6
2011 43340 21344 15377 5369 899 351 1.5
2012 42480 20 453 15 481 5 352 874 320 1.6

5. Ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից են ամուսնությունների` դեռևս ոչ բավարար մակարդակը և ամուսնությունների միջին տարիքի փոփոխությունները: Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվաքանակների տատանումներին զուգահեռ, տեղի է ունեցել ամուսնությունների միջին տարիքի անշեղ աճ (տես` աղյուսակ 3):
Աղյուսակ 3. Ամուսնությունները և ամուսնալուծությունները, ամուսնությունների միջին տարիքը 1990-2012 թթ.
1990 2000 2009 2010 2011 2012
Ամուսնություն 28233 10986 18773 17984 19706 19063
ամուսնալուծություն 4347 1343 2829 2997 3188 3250
Ամուսնացողների միջին տարիքը, որից`
տղամարդու 27.1 28.0 29.0 29.3 29.6 29.7
կնոջ 25.7 23.6 24.9 25.2 25.6 25.9
Առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը, որից`
տղամարդու 25.5 27.1 28.1 28.4 28.7 28.8
կնոջ 22.3 23.0 24.4 24.6 25.0 25.3

6. Բնակչության աճի ապահովման կարևորագույն պայմաններից է մահացությունների թվաքանակը: Թեև 2012 թվականին հանրապետությունում գրանցված մահվան դեպքերը նախորդող երկու տարիների համեմատ կրճատվել են, սակայն շարունակում են խնդրահարույց մնալ վաղաժամ մահացությունների պատճառ հանդիսացող հիվանդությունների` արյան շրջանառության համակարգի, նորագոյացությունների, մարսողական օրգանների, վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից գրանցված մահվան դեպքերը:
Աղյուսակ 4. Մահացությունն ըստ հիմնական պատճառների, 1990-2012թթ, մարդ
1990 2000 2009 2010
2011
2012
Մահացածների թվաքանակը 21 993 24 025 27560 27921 27963 27 599
Մահացության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով 6.2 7.5 8.5 8.6 8.6 9.1
արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, որից` 10843 13198 13525 13657 13315 13320
հիպերտոնիկ հիվանդությունից 2014 2937 1003 1102 883 -
սրտամկանի սուր կաթվածից 1916 2719 3013 3085 2865 -
Էնդոկրին համակարգի հիվանդություններից 565 1324 1437 1444 1403 -
դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից 1972 1104 1222 1249 1363 1355
նորագոյացություններից 3541 3967 5413 5516 5574 5702
շնչառական օրգանների հիվանդություններից 1784 1416 1785 1 653 1702 1602
Մարսողական օրգանների հիվանդություններից 747 783 1622 1 623 1766 1605
վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 462 287 278 304 251 279

7. Մահացության դեպքերի կրճատմանը զուգահեռ կարևորվում է մանկական (0-1 տարեկան) մահացության և մայրամահացության ցուցանիշների բարելավումը: 2012 թվականին հանրապետությունում արձանագրվել է մինչև 1 տարեկան երեխաների մահացության 458 դեպք: Հատկանշական է, որ մանկական մահացության դեպքերը և մանկամահացության գործակիցը վերջին տարիներին դրսևորում է բարելավման միտում, ինչը, մի կողմից, կապված է նաև մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների շարունակական բարելավման հետ:
Աղյուսակ 5. Մանկամահացությունն և մայրամահացության ցուցանիշները, 1990-2012թթ,

1990 2000 2009 2010
2011
2012
Մանկամահացության դեպքերը 1465 540 454 512 507 458
Մանկամահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով 18.5 15.6 10.4 11.4 11.6 10.8
Մայրամահացության գործակիցը (մահը 100 000 կենդանածնի հաշվով) 40 52 27.0 9 14 18.9

8. Բնակչության աճի վրա ազդող գործոններից են միգրացիոն գործընթացները: Վերջին տարիներին, մասնավորաբար 2010-2012 թվականներին շարունակում է տագնապահարույց մնալ արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալում բացասական մնացորդի աճը, որը 2010 թվականին կազմել է -46684, 2011 թվականին` -43820, 2012 թվականին` - 42811, իսկ 2013 թվականի առաջին կիսամյակում` -95004: Միգրացիայի ահագնացող տեմպերն իրենց բացասական ազդեցությունն են թողել բնակչության սեռատարիքային համամասնությունների վրա: 2013թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 67.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 20.1%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 12.1%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Միջազգային չափանիշներով Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող, որի հետևանքներից հնարավոր չէ խուսափել: Այդ իսկ նկատառումով, առաջիկա մի քանի տարիներին, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության հիմնական նպատակ, սոցիալ-տնտեսական զարգացմանը, միգրացիոն բացասական մնացորդի, աղքատության և գործազրկության կրճատմանը զուգահեռ, պետք է հանդիսանա բնակչության թվաքանակի աճի ապահովումը` շեշտադրումը կատարելով սույն Ծրագրով նախանշված ծառայությունների մատչելիության, որակի բարձրացման և շարունակական կատարելագործման վրա:

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հաշվի առնելով վերջին տարիներին տեղի ունեցած ժողովրդագրական զարգացումների միտումները, Հայաստանի Հանրապետութ¬յան կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման հավելվածի 3.4.6.1. կետի հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետութ¬յան կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին>> N 27 արձանագրային որոշմամբ սահմանված առաջնահերթությունները, դրանց իրականացման կոնկրետ առաջադրանքներն ու միջոցները, միջնաժամկետ շրջանում` 2014-2017 թվականների համար սահմանվել են Ծրագրի հետևյալ հիմնական ուղղությունները: Դրանք են`
1) ծնունդների սոցիալական խրախուսումը` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,
2) մահացության, մասնավորաբար վաղաժամ մահացությունների թվաքանակի նվազեցումը,
3) մանկամահացության և մայրամահացության ցուցանիշի բարելավումը՝ մանկամահացության և մայրամահացության դեպքերի նվազեցման միջոցով, երեխաների առողջության պահպանումն ու բարելավումը,
4) բազմազավակ ընտանիքների` որպես հասարակության կարևորագույն օղակի, աջակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը,
5) երիտասարդ ընտանիքների աջակցությունը, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական տարիքային կառուցվածքի աստիճանական բարելավումը,
6) ծնող լինելու և աշխատանքային գործունեության համատեղման հնարավորությունների մեծացումը` նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնման միջոցով,
7) ներգաղթի խրախուսմանն պայմանների ստեղծմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացումը,
8) ժողովրդագրական խնդիրներին վերաբերող հետազոտությունների իրականացումը` իրականացվող ծրագրերի և միջոցառումների մոնիթորինգի և գնահատման միջոցով դրանց արդյունավետության, նպատակայնության և հասցեականության շարունակական մեծացումը:
10. Ընտանիքում ընդլայնված վերարտադրության ապահովման նպատակով <<Պետական նպաստների մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3.2 կետով` յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան տարբերակված մոտեցմամբ 2009-2010թթ. հաջողվեց ծնելիության գումարային գործակիցը (այսուհետ` ԾԳԳ) մեկ կնոջ հաշվով հասցնել 1.6-ի: Սակայն, 2012թ, 2011 թվականի համեմատ, ծնունդների կրճատումը (աղյուսակ 2) բերեց նաև երրորդ և հաջորդ ծնունդների կրճատմանը, իսկ ԾԳԳ-ն մնաց անփոփոխ: Հայաստանի Հանրապետութ-յան կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 515-Ա որոշման համաձայն առաջիկա տարիներին, որպես ԾԳԳ թիրախային ցուցանիշ է սահմանվել 1.8-ը, որին հասնելու համար 2014-2017 թվականների ընթացքում կշարունակվեն ծնունդների նյութական խրախուսմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը` ծննդյան միանվագ նպաստի տրամադրման ձևով: Բացի դրանից, ծննդյան միանվագ նպաստի միջոցների հաշվին, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը ձեռք կբերի պետական աջակցության իրավունք` ընտանեկան դրամագլխի ձևով, որն ընտանիքին կտրվի անկանխիկ ձևով և որը կարելի կլինի օգտագործել բնակարանային պայմանների բարելավման, կրթական վճարովի ծառայությունների ուսման վարձի վճարման, ինչպես նաև առողջապահական` ընտանիքի անդամի` հիվանդանոցային պայմաններում սուր, անհետաձգելի բուժօգնության ուղղություններով: Ընտանեկան դրամագլուխը կհանդիսանա կայուն ընտանիքի ձևավորման երաշխիք:
11. Վաղաժամ մահացությունների առավել տարածված պատճառ հանդիսացող շաքարային դիաբետի, սիրտ-ա¬նո¬թային հիվանդությունների, չարորակ նորագո-յացու¬թ¬յունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը հանդիսանում է բնակչության մահացության մակարդակի նվազեցման կարևորագույն գրավականներից մեկը, մանավանդ որ վերոնշյալ պատճառներից արձանագրված մահացության դեպքերը կազմում են տարեկան մահացությունների թվաքանակի զգալի մասը (աղյուսակ 4): Հաշվի առնելով այդ հանգամանքը` վաղաժամ մահացությունների պատճառ հանդիսացող հիվանդությունների պատճառների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները կհանդիսանան Ծրագրի ուղղություններից հաջորդը:
12. 2008 թվականից հանրապետությունում ներդրվեց <<Ծննդօգնության պետական հավաստագիր>> նպատակային ծրագիրը, որով ծննդօգնությունը դարձավ անվճար, զգալիորեն աճեց նախածննդյան առնվազն մեկ այց կատարած հղիների ցուցանիշը՝ 99%, իսկ ստացիոնար ծննդաբերությունների ցուցանիշը հասավ 99.4%: Ծննդօգնության պետական հավաստագրի տրամաբանական շարունակությունը դարձավ 2011թ. հունվարի 1-ից ներդրված 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրումը, որը զգալիորեն բարելավեց նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների որակն ու մատչելիությունը: Նշված նպատակային միջոցառումների իրականացման շարունակականության ապահովումը, ինչպես նաև մանկամահացության և մայրամահացության ցուցանիշների բարելավումը կհանդիսանա Ծրագրի մյուս ուղղությունը:
13. Ժողովրդագրական արդի փոփոխությունները մշտապես առաջացնում են ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործման անհրաժեշտություն: Այդ տեսանկյունից հատկապես կարևորվում է բազմազավակ ընտանիքի կարգավիճակի հստակեցումը, բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխիքների սահմանումը և ընտանիքների այդ տիպին սոցիալական ու բարոյահոգեբանական աջակցության տրամադրումը, որն էլ կհանդիսանա Ծրագրի հաջորդ կարևորագույն ուղղությունը: Մասնավորաբար կմշակվեն բազմազավակ ընտանիքների աջակցության վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաև բազմազավակ ծնողներին բարոյահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով կսահմանվի <<Օրինակելի բազմազավակ ընտանիք>> կոչումը: Վերջինս բազմազավակ ընտանիքներին կշնորհվի համայնքների ղեկավարների կողմից` կարևորելով բազմազավակ և սոցիալապես պատասխանատու այն ընտանիքներին, որոնք ապահովում են երեխաների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր ու բարոյական զարգացման, նրանց անհատականության ձևավորման պատշաճ մակարդակ, օրինակ են ծառայում ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում: Բազմազավակ ընտանիքների վերաբերյալ հիշյալ կառուցակարգերի մշակմանը և ներդրմանը զուգահեռ կիրականացվեն միջոցառումներ` ուղղված ընտանիքներում երեխաների գեղագիտական դաստիարակությանը` երաժշտական և արվեստի դպրոցներում ուսուցման վարձավճարի փոխհատուցման ծրագրի շրջանակներում անվճար ուսուցման կազմակերպման ձևով:
14. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կրթությունը աղքատության հաղթահարման միջոցներից մեկն է, անապահով ընտանիքների երեխաներին` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու ընթացքում ուսանողական նպաստի ձևով կտրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
1) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.
2) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.
3) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.
4) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.
5) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:
ՈՒսանողական նպաստը էապես կնպաստի անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների մեծացմանը:
15. Հաշվի առնելով ամուսնությունների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նյութական, բնակարանային, կենցաղային պայմանները դառնում են ամուսնության ժամկետի հետաձգման, դրանից հրաժարման և ամուսնալուծության պատճառ, կարևորվում է երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդումը, որը կիրականացվի ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված <<Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան>> պետական նպատակային ծրագրի միջոցով: Հարկ է նշել, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներդրումից ի վեր, նրա շահառուներ են դարձել ավելի քան 1000 երիտասարդ ընտանիքներ, որը սակայն չի հանգեցրել ամուսնությունների միջին տարիքի և ամուսնությունների տարիքային կառուցվածքի դրական փոփոխությունների (աղյուսակ 3): Դրա պատճառներ կարող են հանդիսանալ վերոնշյալ նպատակային ծրագրի` տակավին նոր լինելը, ինչպես նաև իր չափորոշիչներով պայմանավորված, երիտասարդության լայն շերտերին ոչ հասանելի լինելը: <<Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան>> պետական նպատակային ծրագրի իրականացումը, շարունակականության ապահովումն ու հետագա կատարելագործումը կհանդիսանա Ծրագրի հաջորդ ուղղությունը:
16. Ծնունդների խրախուսման նպատակով իրականացվող միջոցառումներին զուգահեռ կարևորվելու են ծնող լինելու և աշխատանքային գործունեության համատեղման հնարավորությունների մեծացման, երեխաների դաստիարակության, սոցիալականացման հարցերում որակական բնութագրիչների հետագա ամրապնդումը նախադպրոցական ծառայությունների հետագա ընդլայնման, մատչելիության ապահովման նպատակով, որը կկազմի Ծրագրի մյուս ուղղությունը:
17. Զբաղվածության ռազմավարական կարգավորման տեսանկյունից էապես կարևորվում են ժողովրդագրական իրավիճակն ու մարտահրավերները, ժողովրդագրական և միգրացիոն պետական կարգավորման խնդիրների համալիր լուծումները: 2012թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած զբաղվածության 2013-2018թթ. ռազ¬մա¬վարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով ներկայացված են զբաղվածության պետական կարգավորման ոլորտի առաջիկա բարեփոխումները, որոնք կրում են շարունակական բնույթ և նպատակ են հետապնդում պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության: Իրականացվող բարեփոխումների գործնական կիրառումն ապահովելու տեսանկյունից էապես կարևորվում են զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումը և դրանց արդյունավետ ներդրումը, գործող ծրագրերի նպատակային վերաիմաստավորումը, որն ուղղակիորեն միտված է նաև ժողովրդագրական և աշխատանքային միգրացիայի դրական միտումների պահպանմանն ու հետևողական բարելավմանը: Զբաղվածության պետական կարգավորման ակտիվ նոր ծրագրերում ներգրավման համար առաջնահերթ թիրախային խումբ են հանդիսանում երիտասարդները, իսկ այդ ծրագրերի վերջնական արդյունքը շահառուների կայուն զբաղվածության ապահովումն է, այլ կերպ ասած` երիտասարդներին հարմար աշխատանքով կամ ինքնազբաղվածությամբ ապահովելը: Այս ճանապարհով երիտասարդների համար նաև ստեղծվում են օբյեկտիվ հնարավորություններ իր բնակավայրում ամրանալու և ընտանիք կազմելու համար` սեփական եկամուտներով իրեն և իր ընտանիքին արժանապատիվ ապրուստի միջոցներով ապահովելու միջոցով:

18. Ժողովրդագրական քաղաքականությանն անհրաժեշտ գիտական արդյունավետ հենքի ապահովման, ինչպես նաև ազգային կարողությունների զորեղացման նպատակով կարևորվում են ժողովրդագրական հիմնախնդիրների վերաբերյալ ընտրանքային ուսումնասիրությունների իրականացումը, որոնք, ի լրումն ժողովրդագրական զարգացումների քանակական ցուցանիշների, հնարավորություն կընձեռեն բացահայտել այդ զարգացումների որակական կողմերը:
19. Միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող միջոցառումներով անհնարին է հասնել ժողովրդագրական բոլոր հիմնախնդիրների լուծմանը, ինչով պայմանավորված կարևորվում է ժողովրդագրական զարգացման հիմնադրամի ստեղծումը, որը կմեկտեղի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, հասարակական և միջազգային կազմակերպությունների և անհատների կողմից տրամադրված ֆինանսական միջոցները` դրանք ուղղորդելով ժողովրդագրական զարգացման հրատապ ծրագրերի իրականացմանը:

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
20. Ծրագրի իրականացման և հետադարձ կապի ապահովման նպատակով, Ծրագրի N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների վերաբերյալ այդ միջոցառումների պատասխանատու կատարող պետական մարմինները` համաձայն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին են ներկայացնում տեղեկություններ` ըստ կից ձևի:
21. Ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը և միջոցառումների իրականացման պատասխանատու պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողությունների ապահովումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
22. Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքները ներկայացված են Ծրագրի N 2 հավելվածում:

 

 

Տեղեկանք-հիմնավորում
<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Իրավական ակտի հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2013թ. մայիսի 16-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին>> N 515-Ա որոշման հավելվածի <<3.4.6.1. Ժողովրդագրությունը>> կետի և ՀՀ Նախագահի 2013թ. նախընտրական ծրագրի <<Ապահովված ընտանիքներ>> բաժնի <<Առողջ ընտանիքներ>> ենթաբաժնի դրույթներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին>> N 27 արձանագրային որոշումից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության ներկա ժողովրդագրական կացությունը, բնակչության թվաքանակի փոփոխությունները կախված են բնակչության աճի բաղադրիչների` ծնելիության, մահացության, ամուսնության ու ամուսնալուծության և միգրացիայի ցուցանիշների փոփոխություններից: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Ծրագրի հիմնական խնդիրներն են ծնելիության` պարզ վերարտադրություն չապահովող մակարդակը, ամուսնությունների թվաքանակի նվազումը և ամուսնալուծությունների թվի աճը, մանկամահացության և մայրամահացության ցուցանիշների բարելավումը, ինչպես նաև միգրացիայի, մասնավորաբար արտաքին ուղևորափոխադրումների բացասական մնացորդի աճը, ներգաղթի խրախուսման պայմանների ստեղծումը, որոնք Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հանդիսանում է լուրջ մարտահրավեր:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ժողովրդագրության բնագավառում իրականացվող քաղաքականությունն իր հիմնական ուղղություններով ու առաջնահերթություններով ներկայացված է ՀՀ Կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման 3-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ:
4. Կարգավորման նպատակը
<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծի նպատակն է իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումը, իրավիճակի կայունացումն ու բարելավումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժին:
6. Ակնկալվող արդյունքը
<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի արդյունքում ակնկալվում է` ժողովրդագրական բացասական միտումների կանխում, հետևանքների մեղմում և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի կայունացումը:

Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

Տեղեկանք

<<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

1. <<Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2014-2017 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

Հարց`

Հրապարակված է` 21.10.2011

Վերջին ժամկետը` 31.12.2011

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Արմավիրի մարզպետարանի նորաբաց պաշտոնական կայքը

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 12:22:35