Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

26.02.2011

 Փետրվարի 25-ին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ տեղի ունեցավ մարզի բուժհիմնարկների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետարանի ենթակայության եւ մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրենները, ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության Արմավիրի մարզային կենտրոնի պետը, մարզի գլխավոր մանկաբույժը եւ գլխավոր էնդոկրինոլոգը:

Յուրաքանչյուր ամիս տեղի ունեցող այս խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ոլորտում առկա հարցերը, կատարված աշխատանքները եւ նախանշվում նոր անելիքները:

Լ. Մուրադյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի` <<ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունից/ ոլորտում տուժողների առողջությանը պատճառված վնասների վերականգնման նպատակով հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու եւ դրա դիմաց ծախսերի հատուցում ստանալու ուղեցույցը հաստատելու եւ ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի հունվարի 24-ի N63-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին>> 21.02.2011 թ. N 263-Ա հրամանը` առաջարկելով հիվանդանոցներում այսուհետ առաջնորդվել միայն համապատասխան հրամանով:

Նա անդրադարձավ նաեւ հիվանդանոցային բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների ներդրման աշխատանքներին` նշելով, որ գործընթացը գտնվում է մշտական հսկողության տակ եւ անհրաժեշտ է շարունակել բացատրական աշխատանքները բուժհաստատությունների անձնակազմի հետ համավճարի ներդրման մեխանիզմների, ազգաբնակչության հետ պատշաճ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական վճարումների բացառման ուղղությամբ:

Լ. Մուրադյանը լրացուցիչ անգամ որոշ պարզաբանումներ ներկայացրեց երեխաների անվճար բուժօգնության պետական հավաստագրերի եւ անձնագրերի տրամադրման կարգի մասին:

Մարզի գլխավոր մանկաբույժն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել եւ բաշխվել են մարզին հատկացված 0-7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության պետական հավաստագրերն ու անձնագրերը:

Տիկին Մուրադյանի կողմից անդրադարձ եղավ նաեւ առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների թվի ճշտմանը եւ համապատասխան հայտերի ներկայացմանը, ինչպես նաեւ բնակչության շտապ բժշկական օգնության կանչերին եւ ծառայության կողմից իրականացվող աշխատանքները ՀՀ առողջապահության նախարարության հաստատած չափորոշիչներին համապատասխան իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08