Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացում Փարաքար գյուղում

19.04.2015

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման և խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, միջոցառմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման կարգը իրականացվեց Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

Բացման խոսքում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բնակիչներին, բարերարներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանին, բարեգործ Ռուբեն Մանուկյանին հուշակոթողի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտմանը ուղղված հայ ժողովրդի միասնական պայքարը՝ որպես պահանջատեր , որպես մշակութային մեծ ժառանգություն կրող ազգ և պետություն: Գալուստ Սահակյանը շեշտեց ազգային միասնության անհրաժեշտությունը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, այլ նաև ազգային և պետական կարևորություն ունեցող բոլոր խնդիրների լուծման ժամանակ:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին Փարաքար համայնքի արվեստի դպրոցի սաների` Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքները, իսկ գյուղի մշակութային տան և միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան անմեղ զոհերի հիշատակին նվիրված կատարումներով:

Աղբյուր` mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44