Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծում` Ամբերդ համայնքում

20.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Ամբերդ համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, որն իրականացրեց Արմավիրի հոգևոր թեմի սպասավոր Տեր Մեսրոպ ավագ քահանա Ալոյանը:

Խաչքարը կանգնեցվել է մոսկվայաբնակ գործարար Սամվել Բաբայանի հովանավորությամբ, <<Հիշում եմ և պահանջում>> խորագրի ներքո:

Ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի` միջոցառում տեղի ունեցավ նաև Ամբերդ համայնքի միջնակարգ դպրոցում, որի ընթացքում կրթօջախի սաները հանդես եկան Հայոց մեծ վշտի և 100-ամյա տարելիցի խորհուրդը ներկայացնող կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49