Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը

28.04.2015



ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր կայացավ ավանդական դարձած <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը` նվիրված հայ ժողովրդի բոլոր ժամանակների հաղթանակներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային ենթակայության կրթական, մշակութային հաստատությունների տնօրեններ և ոլորտի ներկայացուցիչներ:

Գալա համերգին ելույթներով հանդես եկան մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի չորս ժանրի /էստրադա, ժողովրդական, դասական և հայրենասիրական /յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղեր զբաղեցրած կատարողները` երգի միջոցով արտահայտելով հայ ազգի ուրույն խառնվածքն ու մտածողությունը:

Բարձր գնահատելով գալա համերգի մասնակիցների ելույթները և ողջունելով մրցույթ-փառատոնի կազմակերպման գաղափարը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Հայաստանը հարուստ չլինելով բնական պաշարներով ու հումքային բազայով, հարուստ է մշակութային արժեքներով, որոնց կրողն ու պահպանողն են հանդիսանում նաև մրցույթ-փառատոնի մասնակիցները, որոնք իրենց կատարողական վարպետությամբ հիացրեցին ներկաներին` կտրելով առօրյա հոգսերից ու խդիրներից:

Այնուհետև մարզպետը պատվոգրեր և թանկարժեք նվերներ հանձնեց մրցույթի յուրաքանչյուր ժանրի առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրած կատարողներին, ինչպես նաև մրցույթին լավագույնս մասնակցած յոթ  դպրոցի:

Օրվա առթիվ շնորհավորելով բոլորին և բարձր գնահատելով իրականացված մեծ աշխատանքը` ՀՀ մշակույթի նախարարն ընդգծեց. <<Այս երեխաների ելույթները թույլ են տալիս ասել, որ նրանք մեզ պարգևելու են իսկապես գեղեցիկ և պայծառ ապագա>>: Նախարարը բարի երթ մաղթեց մարզում մշակութային բոլոր ծրագրերի իրականացմանը` այդ համատեքստում նկատելով մարզային իշխանության կարևոր դերակատարումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08