Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

29.04.2015

Ցեղասպանության մեկդարյա տարելիցի շրջանակներում այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդ Հայաստան» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառում, որին ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

Միջոցառումը պատկերավոր կերպով արտացոլում էր հայ ժողովրդի անցյալի ու ապագայի շաղկապումը, մահվանն ու արհավիրքին միշտ հակադրվող ապրելու և ստեղծագործելու անսահման տենչը, կառուցելու և հարատևելու մեծ ձգտումը:

Ողջունելով ներկաներին` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը նշեց. <<Քանի դեռ կան նմանատիպ հրաշք երեխաներ, Հայաստանինն է ապագան, Հայաստանինն են այն լուսավոր օրերը, որոնք չտեսան մեր չծնված անմոռուկները>>: Նա իր խոսքում կոչ արեց դադարել սգալ ու դառնալ ամուր, միասնական և դեպի լուսավոր ապագան նայող ժողովուրդ, իսկ մատաղ սերնդին կրթել և դաստիարակել հայ մեծերի օրինակով:

«Հավերժի ճամփորդ Հայաստան» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառումն ամփոփվեց մեծանուն հայ Շառլ Ազնավուրի "Քեզ համար Հայաստան" երգով` վառ պահելով մեր հայրենիքի արևոտ ու ծաղկուն ապագայի հանդեպ մեծ հույսը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08