Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

06.05.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Առատաշեն համայնքում ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծմանը, որը կատարվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը կանգնեցվել է համայնքապետարանի կողմից և խորհրդանշում է Հայոց մեծ եղեռնի նահատակների հոգիների փրկությունն ու հայ ժողովրդի վերածնունդը: Իսկ խաչքարի հեղինակն է քանդակագործ Աշոտ Սահակյանը:

Օրվա խորհուրդը կոմիտասյան ինքնատիպ կատարումներով և ասմունքով լրացրեցին Առատաշենի միջնակարգ դպրոցի սաները:

Իսկ արդեն Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպված «Հիշում եմ և պահանջում» խորոգիրը կրող միջոցառմանը, որին մասնակցեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կրթօջախի սաները հիմնավորեցին այն գաղափարը, որ մատաղ սերունդը շատ լավ հիշում է թուրքերի կատարած եղեռնագործությունը և պահանջում, որ աշխարհը ճանաչի այն` թույլ չտալու համար նման ոճիրների կրկնությունը:

Միջոցառման մասնակիցներին աշակերտներն ասմունքի, երգի և բեմադրության միջոցով ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պատմության կարևորագույն փաստերը և ընդգծեցին հայի անկոտրում ոգին ու հայ ժողովրդի վերածնունդը:

Աշխարհի տարբեր վայրերում ապրող հայության շրջանում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների իրականացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի պահանջատիրության բուռն կոչը կբերի Հայ դատի արդար լուծման: Նա իր խոսքում ընդգծեց նաև, որ հայ ժողովուրդը դատապարտված է հավերժ ապրելու, քանի որ ունի նման սերունդ, որը չի դադարում հիշել ու պահանջել:

Միջոցառման ավարտին Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում պետական, ազգային և հոգևոր տոներին նվիրված միջոցառումները լավագույնս կազմակերպելու, մատաղ սերնդի հոգևոր-մշակութային և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57