Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում`մայիսյան հաղթանակների կապակցությամբ

08.05.2015

Մայիսյան հաղթանակների կապակցությամբ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում այսօր կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնակցեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:

Համայնքն ունեցել է Հայրենական մեծ պատերազմի 12, իսկ Արցախյան հերոսամարտի 53 մասնակից: Մեծ հայրենականի մասնակիցներից այսօր ողջ են 2-ը, իսկ Արցախյան հերոսամարտից` 45-ը: Օրվա առթիվ նրանք շնորհակալագրերով և հուշանվերներով խրախուսվեցին Նոր Կեսարիա համայնքի ղեկավարի, ինչպես նաև մարզում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի կողմից:

«Մեր և գալիք սերունդները պարտավոր են իմանալ ու գնահատել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների բացառիկ ավանդը: Քանի որ նրանց արյամբ ձեռք բերված հաղթանակների շնորհիվ է, որ այսօր, չնայած բազմաթիվ խնդիրներին ու դժվարություններին, ունենք անկախ պետություն ու հայրենիք»,- շնորհավորելով միջոցառման մասնակիցներին մայիսյան հաղթանակների առթիվ` ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` հավերժ փառք տալով հանուն անկախության իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին և նրանց փառավոր ուղին շարունակողներին:

Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց նաև Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը` բոլորին մաղթելով խաղաղ երկինք և արգասաբեր աշխատանք:

Միջոցառումն ուղեկցվեց համայնքի մշակույթի տան սաների պարային և երաժշտական կատարումներով` առավել տոնական շունչ հաղորդելով օրվա խորհրդին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08