Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին

08.05.2015

Այսօր մարզկենտրոն Արմավիրում մարզային և քաղաքային իշխանությունները, հոգևոր թեմը,  հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին` մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն մերօրյա խաղաղության նահատակվածների հիշատակը:

Շնորհավորելով ողջ հայությանը մայիսյան եռատոնի կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ մայիս ամիսը հայկական օրացույցում նշանավորվում է իր հաղթանակներով, հաղթանակներ, որոնք, ըստ նրա, հեշտությամբ չեն տրվել, սակայն պսակվել են փառքով և մերօրյա հաջողությունների հիմնաքարն են դարձել:

«Հավերժ փառք մեր հերոս տղաներին, որոնց արյան գնով մենք խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ենք վաստակել: Մեր բոլորի պարտքն է միշտ վառ պահել նրանց հիշատակը և այն հարգելով՝ արժանին մատուցել մեր պետությանը և մեր ժողովրդին», - ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08