Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորապատ համայնքում բացվեց գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

12.05.2015

<<Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն` հանուն համայնքների բարգավաճման>> ծրագրի շրջանակում այսօր Նորապատ համայնքում բացեց գյուղատնտեսական սպասարկման կենտրոն, որին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ծրագրի իրականացման պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Մասնագիտացված կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը և նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են գյուղատնտեսական պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին:

Ողջունելով ներկաներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհկալություն հայտնեց բոլոր այն երկրներին և դոնոր կազմակերպություններին, որոնք աջակցել են Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը:
Կարևորելով գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի նշանակությունը և այն համարելով պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ ` նախարարը հույս հայտնեց, որ նորաբաց կենտրոնը կծառայի իր նպատակին` դառնալով լավագույն գործընկեր գյուղացիական տնտեսությունների համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին` ասելով, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանում կարևորում է գյուղատնտեսության ոլորտը, որում ներգրավված մարդիկ, ըստ նրա, տարածաշրջանում առավել արդյունավետ տնտեսվարողներից են:
Դեսպանի խոսքով` գյուղական համայնքներում աճի և զարգացման մեծ պոտենցիալ կա և նմանատիպ մասնագիտացված կենտրոնները կնպաստեն դրա զարգացմանը:

Այնուհետև ներկաները շրջեցին նորաբաց կենտրոնում, ծանոթացան ստեղծված պայմաններին և առաջարկվող ծառայություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08