Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոց

28.05.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մայիսի 28-ին այցելեց Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոց, ուր արդեն սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: Կրթօջախը հիմնանորոգվում է կանադահայ բարերար Արմեն Նալբանդյանի անմիջական աջակցությամբ:

Դպրոցի տնօրենի և շինարարություն իրականացնող կազմակերպության պատասխանատուի ուղեցությամբ մարզպետը շրջեց կրթօջախում, ծանոթացավ ընթացող աշխատանքներին` հորդորելով մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակի պահպանման վրա և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

Հավելենք, որ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 2-րդ և 3-րդ ծրագրերի շրջանակներում Նալբանդյանի միիջնակարգ դպրոցում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում կրթօջախն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, փոխվել են պատուհանները, նորոգվել է տանիքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08