Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

12.06.2015

Հունիսի 11-ին  տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Արմավիրի և Էջմիածնի զինկոմիսարները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանին հունիսի 7-ին կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտվելու կապակցությամբ` նրան մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն` ի նպաստ համայնքի բարօրության:

ՀՀ Արմավիրի մարզում 2015 թվականի ամառային զորակոչի անցկացման ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքների մասին զեկույցով հանդես եկան Արմավիրի և Էջմիածնի զինկոմիսարները`տեղեկություն ներկայացնելով զորակոչի նախապատրաստման և անցկացման, զորակոչիկների պատվաստման, նախազորակոչիկների կցագրման և զորահավաքային աշխատանքների վերաբերյալ` միաժամանակ հավաստիացնելով, որ արվում է հնարավորը՝ 2015 թվականի ամառային զորկոչը կազմակերպված անցկացնելու համար:

2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2 մլրդ 541 մլն 538 հազար դրամի դիմաց կազմել են 2 մլրդ 369 մլն 119 հազար դրամ, կատարողականը՝ 93.2 տոկոս:

Վարազդատ Մկրտչյանի խոսքով` հավաքագրման մակարդակը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 0,2 տոկոսով. շուրջ 3,3 տոկոսով նվազել է գույքահարկի և 4,9 տոկոսով վարձակալական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Շուրջ 2 տոկոսի չափով ավելացում է գրանցվել միայն հողի հարկի հավաքագրման մասով:

Անընդունելի համարելով հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովումը` մարզպետ Ա. Ղահրամանյանը համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին` ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը:

ՀՀ Արմավիրի մարզում Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015 թվականի ծրագրի շրջանակներում կատարված և ընթացիկ աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը՝ մասնավորապես նշելով, որ 2010 թվականից Արմավիրի մարզը գործուն մասնակցություն և աջակցություն է ցուցաբերել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացման աշխատանքներին՝ մի շարք համայնքների երկու տասնյակից ավելի ընտանիքների կողմից հյուրընկալելով սփյուռքահայ երիտասարդների՝ նրանց հայ մարդու կյանքին ու կենցաղին, հայկական ընտանիքի կենսագործունեությանը, ազգային մշակույթին ու ավանդույթներին ծանոթացնելու նպատաակով:

Գայանե Սայադյանի նշեց, որ 2015 «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան շրջաբերական գրությամբ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն է ուղարկվել մարզի քաղաքային և Երևան քաղաքին մոտ գտնվող գյուղական համայքներին և ուսումնական հաստատություներին` հյուրընկալող ընտանիքներ հավաքագրելու առաջարկով:

Նրա խոսքով՝ այժմ համայնքներից և ընտանիքներից ընդունվում են հայտադիմումները, և արդեն Սփյուռքի նախարարությանն է տրամադրվել ծրագրի առաջին փուլում ընդգրկվող ընտանիքների տվյալները:

<<Դպրոցականների 2015 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին>> ՀՀ վարչապետի N 400-Ա որոշմամամբ սահմաված հանձնարարականի կատարման մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիլական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայն վերը նշված որոշման` սույն թվականի հուլիսի 19-ից Հանքավանի Հասմիկ ճամբարում կազմակերպվելու է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը՝ երեք հերթափոխով և 20 օր տևողությամբ:

Ծաղկանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համապատասխան շրջաբերական գրությամբ համայնքային ենթկայությամբ գործող բժշկական ամբուլատորիաներին առաջարկվել է իրականացնել ճամբար մեկնող երեխանների առողջական վիճակի գնահատում և սանիտարական զննում, ինչպես նաև երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածքի տրամադրում: 

Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, հողային հարբերություններին և համահայկական 6-րդ ամառային խաղերին Արմավիրի մարզի մասնակցությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36