Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի քարտուղարների մասնակցությամբ

16.06.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՏԿԱԻՆ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ այսօր քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի քարտուղարների մասնակցությամբ մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանի կողմից իրականացվող կադրային գործի վարման նկատմամբ վերահսկման շրջանակներում ուսումնասիրման ենթակա հիմնական հարցերը: Առանձնացվեցին այն գործընթացները, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման նկատմամբ վերահսկում իրականացնելու ժամանակ:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը մասնավորապես հրավիրվեց համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրության հաստատման, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի իրավական ակտերի հաշվառման մատյանները սահմանված կարգով վարելու, համայնքի ղեկավարի կողմից համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմի հաստատման, մինչ այդ համայնքի ավագանու կողմից նշված կազմում ընդգրկվող համայնքի ավագանու քանակական և անհատական կազմի հաստատման, համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի հաստատման, համայնքային ծառայողների անձնական գործերի և զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանի վարման հետ կապված և մի շարք այլ հարցերի վրա:

ՏԿԱԻՆ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը պարզաբանումներ ներկայացրեց վերը նշված և աշխատակազմերի քարտուղարների կողմից հնչեցված հարցերի վերաբերյալ` կոչ անելով աշխատանքային բոլոր հարաբերությունները հիմնավորել համապատասխան փաստաթղթերով, իսկ հարցեր առաջանալու դեպքում դիմել ոլորտի պատասխանատուների օգնությանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ առաջարկեց համայնքի ղեկավարների տարեկան և կիսամյակային հաշվետվություններում ներառել համայնքային ծառայողների պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների կատարողական տվյալները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08