Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առատաշեն համայնքում տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը

19.06.2015

Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ այսօր տեղի ունեցավ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը, որին ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Եկեղեցին կառուցվել է առատաշենցի Արամ Պողոսյանի նախաձեռնությամբ: Հոգևոր տան շինարարությանը մասնակցություն է ունեցել  ողջ համայնքը:

Աստվածաշնորհ գործի համար բարերարն արժանացավ Վեհափառ Հայրապետի օրհնությանը: Սրբազան hայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը, որով բարերար Արամ Պողոսյանին շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու " Սուրբ Ներսես Շնորհալի" պատվո բարձր շքանշան:

<<Վստահ ենք, որ մեր Սուրբ եկեղեցու նկատմամբ Ձեր որդիական զգացմունքները պետք է շարունակվեն աստվաշծահաճո նոր գործերով: Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը զորավիգ լինի Ձեր ընտանիքին>>,- ասված էր կոնդակում:

Արմավիրի թեմի առաջնորդն էլ իր խոսքում ընդգծեց, որ եկեղեցին համայնքը միավորող գլխավոր օղակն է և այն կառուցվել է ժողովրդի հավատքի հիման վրա:
Օրվա առթիվ Առատաշեն համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49