Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց համայնքներ` ծանոթանալու ծիրանի բերքահավաքի ընթացքին

22.06.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Խանջյան, Հացիկ և Այգևան համայնքներ` ծանոթանալու ծիրանի բերքահավաքին և իրացման հետ կապված հարցերին:

Խանջյան համայնքում մարզպետը եղավ Զոհրաբ Ավագյանի ծիրանի այգում, հետաքրքրվեց բերքահավաքի ընթացքի և իրացման հետ կապված հարցերով: Այգետերը մեծ գոհունակություն հայտնեց ստացված բերքից` միաժամանակ վստահեցնելով, որ ծիրանի իրացման խնդիր մինչ այժմ չեն ունեցել և մեկ արկղ ծիրանը շարունակում են վաճառել 4000 դրամով:

Հացիկ և Այգևան համայնքներում այգետերերը ևս գոհ էին ստացված բերքից և իրացման գործընթացից: Աշխատելով մի քանի արտահանող կազմակերպությունների հետ` նրանք մարզպետին վստահեցրեցին, որ մինչ այժմ որևէ խոչընդոտի չեն հանդիպել և կարողացել են ապահովել բերքի իրացումը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում ուրախությամբ փաստեց, որ այս տարի մարզում գյուղացիական տնտեսություններն առատ բերք են աճեցրել: Ըստ նրա` մարզում պտղատու այգիները կազմում են 8413 հա, որից  4156 հա ծիրանի այգիներ են: Մարզպետի խոսքով` միայն ծիրանի բերքն այս տարի կկազմի 45-50 հազար տոննա` այգետերերին ապահովելով շուրջ 4.5-5 մլրդ դրամի համախառն եկամուտ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց նաև, որ հունիսի 29-ին մարզ է այցելելու Եվրոպայի ամենախոշոր մեծածախ առևտրի բազայի տնօրենը` ծանոթանալու մարզի ծիրանի, դեղձի, ինչպես նաև խաղողի այգիներին: Մարզպետի փոխանցմամբ` երկկողմ համագործակցություն սկսելու շուրջ ընդհանուր հայտարարի գալու դեպքում` մարզն իրացման շուկայում ձեռք կբերի նոր գործընկեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48