Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում հարգեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը

29.06.2015

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:

Ինչպես հայտնի է, Արցախյան ազատամարտում Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորել է 400, իսկ ընդհանուր առմամբ, 1000–ից ավել հայ ազատամարտիկ։

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվականից. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հունիսի 29-ը նշել անհայտ կորած ազատամարտիկի օրը: Օրը պատահական ընտրված չէ. Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրն անհայտ կորել է շուրջ 76 ազատամարտիկ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36