Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում` <<Հետք>> լրատվական կայքի կողմից հրապարակված <<Անմեղ մարդը մեկ տարի և չորս ամիս գտնվել է բանտում>> վերտառությամբ հոդվածի առնչությամբ

06.07.2015

Ի պատասխան <<Հետք>> լրատվական կայքի կողմից հրապարակված <<Անմեղ մարդը մեկ տարի և չորս ամիս գտնվել է բանտում>> վերտառությամբ հոդվածի՝ նշենք, որ ՀՀ Աարմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի <<Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի <<Հիսուսի մանուկներ>> առողջության կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է ընկերությունում իրականացված աուդիտի արդյունքներում արձանագրված խախտումներով միայն և համապատասխանում է գործող աշխատանքային օրենսդրության պահանջներին:

Ինչ վերաբերում է <<Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի <<Հիսուսի մանուկներ>> առողջության կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված կրկնակի աուդիտին` հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ընկերությունում իրականացվել է ֆինանսական աուդիտ, որի ընթացքում գործառնությունները ուսումնասիրվել են ընտրանքի սկզբունքով: Իսկ 2015 թվականին իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ, որի ընթացքում ուսումնասիրվել են ընկերության կողմից իրականացվող ողջ գործառույթները:

Ստորև ներկայացնում ենք քաղվածք` աուդիտորական հաշվետվությունից.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49