Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո ասուլիսը

17.07.2015



Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետն ամփոփեց 2015 թվականի 1-ին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու ներկայացրեց առաջիկա անելիքները՝ ընդհանուր առմամբ հաջողված համարելով անցած վեց ամիսների ընթացքում ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և առկա ցուցանիշները:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեից Արմավիրի մարզպետարանի ծրագրերով մարզին հատկացվել է 537.0 մլն  դրամ, որից` 130.0 մլն դրամը նպատակաուղղվել է Բամբակաշատ և Շենիկ համայնքների մշակույթի տների հիմնանորոգմանը, 177.0 մլն դրամ` Նորակերտ և Արագած համայնքների մանկապարտեզների, ինչպես նաև Հայթաղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքներին, 230.0 մլն դրամ էլ նախատեսվել է Էջմիածին քաղաքում նոր մարզադպրոցի կառուցման համար:

Մարզպետի տեղեկացմամբ՝ 2015-2018թթ. մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2015թ. տարեկան աշխատանքային պլանով քաղաքաշինության ոլորտի իրական ներդրումների չափը կազմում է շուրջ 2,253,632.2 հազ. դրամ և 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ փաստացի կատարվել է շուրջ 1,244,717.4 հազ.դրամի ծրագիր:

Ըստ նրա` շարունակվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Ալաշկերտի և Ակնաշենի միջնակարգ դպրոցների վերակառուցման ծրագրերը, հաշվետու ժամանակահատվածում կյանքի են կոչվել Միջազգային վարկային և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները:

Խոսելով ճանապարհաշինական ծրագրերի մասին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հուլիսի 1-ի դրությամբ ճանապարհաշինության ոլորտում փաստացի կատարվել է շուրջ 102,040.9 հազ.դրամի ծրագիր` պետական բյուջեի, Համաշխարհային բանկի և համայնքային բյուջեի միջոցներով, այդ թվում` ՀՀ պետական բյուջեի միջոցներով (12669.0 հազ. դրամ) իրականացվել է մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում, «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հուլիսի 1-ի դրությամբ իրականացվել է 80.0 մլն դրամի ներդրում Հ-292 «Արմավիր-Մրգաշատ-Արևիկ-Երասխահուն» ճանապարհի «Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխահուն» 18.9 կմ հատվածի հիմնանորոգման համար, իսկ համայնքային բյուջեի միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացնել է շուրջ 9371.9 հազ. դրամի ոլորտային ծրագիր:

Մարզպետն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին` մատնանշելով, որ հաշվետու ժամանակահատվածում համակարգվել է մարզում գործող «Ոռոգում- Ջրառ» ՓԲԸ-ի երկու մասնաճյուղրի և յոթ ՋՕԸ-ի գործունեությունը. 317,5 կմ միջտնտեսային, 4893 կմ ներտնտեսային ցանցերը, 350 խորքային հորերը և 74 պոմպակայանները պատրաստ են եղել ջրամատակարարմանը: Բացի այդ` ՀՀ կառավարության աջակցությամբ մարզի 17 համայնքում վերագործարկվել է ևս 35 խորքային հոր և մինչ օրս իրականացվում է կանոնավոր ջրամատակարարում` գրեթե առանց խոչընդոտների:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ մարզում ցանքատարածություններն ավելացել են 2307 հա-ով և գրեթե բոլոր մշակաբույսերի գծով ապահովվել է բարձր բերք: Իսկ այսօր արդեն մարզից արտահանվել է 10 000 տոննա ծիրան և մոտ 1000 տոննա կեռաս, ինչպես նաև սկսվել է սալորի արտահանումը:

Անդրադառնալով աառողջապահության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ 2015թ. առաջին կիսամյակում մարզում համաճարակային իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի, իսկ մարզի երեք մանմանկապարտեզներում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների մի քանի դեպքերը համաճարկային իրավիճակի վրա էական ազդեցություն չեն ունեցել:

Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկվել են միջոցառումներ մայրական մահերի բացառման, պերինատալ մահացության իջեցման, հիվանդանոցային ծառայությունների որակի բարելավման և հիվանդանոցային մահաբերության իջեցման ուղղությամբ: Այս ժամանակահատվածում մարզում ծնվել է 1108 երեխա: Արձանագրվել է 0-15 տարեկան երեխաների մահացության 5 դեպք, իսկ մայրական մահացության դեպք չի արձանագրվել:

Խոսելով սեցիալական ոլորտին վերաբերող հարցերի շուրջ` մարզպետն ընդգծեց, որ սոցիալական ապահովության բնագավառում մարզի զարգացման առաջնային նպատակներից շարունակում է մնալ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլոր խոցելի խմբերի համար, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացումը:

Նրա խոսքով` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված է աշխատանք փնտրող 5359 մարդ, որից գործազուրկի կարգավիճակ է ստացել 4378-ը: Հաշվետու ժամանակաշրջանում գործակալություններում հաշվառված աշխատանք փնտրող անձանցից աշխատանքի են տեղավորվել 116-ը:

Աշոտ Ղահրամանյանն ուրախությամբ փաստեց, որ մարզի ազգաբնակչության թվի 2010-2014թթ. վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում միգրացիայաի ամենացածր մակարդակն Արմավիրի մարզում է, որտեղ նշված ժամանակահատվածում բնակչության թիվը փոխվել է միջինը 150-200 մարդով: Իսկ բնակչության բնական աճի ցուցանիշների գծով 2005թ. համեմատությամբ, երբ ծնելիությունը կազմում էր 3385 մարդ, 2014թ. ցուցանիշն աճել է` հասնելով 3621 մարդու:

Նա ուրախացնող համարեց նաև այն հանգամանքը, որ 2014-2015թթ. ուսումնական տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվը 3447-ից 2015թ. սեպտեմբերին կկազմի 3568:

Անդրադառնալով կրթության ոլորտին` մարզպետը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են դպրոցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման միջոցառումները, ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացման, դպրոցների, որպես ինքնակառավարման մարմինների, ուժեղացման, նախադպրոցական և մասնագիտական կրթության զարգացման ծրագրերը.

Նրա խոսքով` մարզային զարգացման ծրագրով 2015թ. ոլորտի կարիքների գնահատումը կազմել է 4,202,297.8 հազ. դրամ: 2015թ. տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների իրատեսական բյուջեն կազմել է շուրջ 1,081,508.0 հազ. դրամ, որի շրջանակներում կվերակառուցվեն և կվերանորոգվեն ընդհանուր թվով 10-ը դպրոց և 11 մանկապարտեզ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսեց նաև ներմարզային խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների ու նախատեսվող ծրագրերի մասին, պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49