Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանին

28.07.2015



Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանին: Նա օրերս Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին էր նվիրել հայկական դրամների իր բացառիկ հարուստ հավաքածուն, որը բաղկացած է հին մետաղադրամների և թղթադրամների 168 նմուշներից և աչքի է ընկնում Տիգրան Մեծի, Արտավազդ Երկրորդի և Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանների հազվագյուտ դրամներով, ինչպես նաև Տիգրան Մեծի մատանու ագաթե քարը՝ արքայի դիմաքանդակով:

Հանդիպմանը ներկա էին նաև բանաստեղծ, արձակագիր, մարզային Հայրենականչ թերթի խմբագիր, ՀԳՄ անդամ և միության մարզային կառույցի նախագահ Ռաֆայել Սահակյանը, մոսկվաբնակ գործարար Հրանտ Սահակյանը:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ անչափ ուրախ է ընդունելու անվանի հայ և մեծանուն արվեստագետ Հարություն Թորոսյանին, ով հայտնի է ոչ միայն իր ինքնատիպ աշխատանքներով, այլև հայրենասիրությամբ և հայրենանվեր գործերով:

Մարզպետը Հարություն Թորոսյանին տեղեկություն ներկայացրեց Արմավիրի մարզի հիմնական պատմամշակութային առանձնահատկությունների վերաբերյալ` առանձնացնելով մարզում հոգևոր-մշակութային արժեքները պահպանելու և գալիք սերունդներին փոխանցելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը` այդ համատեքստում ընդգծելով, որ աշխարհից պետք է կարողանալ վերցնել միայն լավագույնը` պահպանելով ավանդականը, հայկականը:

Ողջունելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզում հոգևոր-մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված ձեռնարկները` Հարություն Թորոսյանը մասնավորապես նշեց. «Մենք հայ ենք մնացել եկեղեցու շուրջ…»: Կարևորելով ազատ անկախ պետություն ունենալու փաստը` արվեստագետը հույս հայտնեց, որ ժամանակը կհարթի նաև մերօրյա խնդիրները, և հայ ժողովուրդը կապրի ավելի լավ պայմաններում:

Հանդիպման ավարտին Ռաֆայել Սահակյանը Հարություն Թորոսյանին փոխանցեց իր հեղինակած գրքերից մի քանիսը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57