Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան համայնքի հրդեհված բնակելի շենքի չորս ընտանիք կապահովվի բնակարանով

29.07.2015



ՀՀ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանականերում Մայիսյան գյուղի մանկապարտեզում բնակվող չորս ընտանիք կապահովվի նոր բնակարանով, որի համար նախատեսված է 26 մլն 700 հազար դրամի չափով պետական աջակցություն:

Նշված ընտանիքները 1994 թվականին անօթևան են մնացել բազմաբնակարան երկհարկանի շենքի հրդեհման պատճառով: Որպես կացարան նրանց հատկացվել է մանկապարտեզի շենքը, որը տարիների ընթացքում մասամբ ձևափոխել են և հարմարություններ ստեղծել ապրելու համար: Սակայն 21 տարի շարունակ նրանք սեփական բնակարան ունենալու հույսը չեն կորցրել և այսօր այն արդարացվեց:

Հանդիպելով մանկապարտեզում տարիներ շարունակ իրենց օթևանը գտած չորս ընտանիքի անդամների հետ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ուրախությամբ տեղեկացրեց ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակարանային ապահովման նպատակով նախատեսված պետական աջակցության տրամադրման մասին, որը նրանք ընդունեցին մեծ ոգևորությամբ և հուզմունքով` իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով մարզպետին և պետական բարձրաստիճան այրերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15