Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի քաղաքային այգում բացվեց օլիմպիական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի բրոնզե կիսանդրին

03.08.2015



Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ օգոստոսի 1-ին Արմավիրի քաղաքային այգում բացվեց ռուս ծանրորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության ութակի հաղթող, համաշխարհային 80 ռեկորդների հեղինակ, 20-րդ դարի լավագույն մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ և հավաքականի մարզիչ, Ռուսաստանի Դաշնության Շախտա քաղաքի պատվավոր քաղաքացի Վասիլի Ալեքսեևի բրոնզե կիսանդրին: 

Մեծանուն մարզիկի կիսանդրու բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ՌԴ Շախտայի քաղաքապետի տեղակալ Իգոր Մեդվեդևը, Վասիլի Ալեքսեևի որդին` Դիմիտրի Ալեքսեևը, ազգությամբ հայ, հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վարթերես Սամուրգաշևը, ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը և մեծ թվով հյուրեր:

Նշենք, որ 2014 թվականի մայիս ամսին ՀՀ Արմավիրի և ՌԴ Շախտի քաղաքապետերի միջև կնքվել է երկու քաղաքների բարեկամությունը հաստատող փոխգործակցության հուշագիր, որի շրջանակում էլ Շախտի քաղաքը Արմավիրին է նվիրաբերել Վասիլի Ալեքսեևի բրոնզե կիսանդրին` քաղաքային այգում տեղադրելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49