Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղահրամանյանն ընդունեց ԻԻՀ ժամանած աշխատանքային խմբին

05.08.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգից ժամանած աշխատանքային խմբին, որը գլխավորում էր Պարսկաստանի պալատի խորհրդական, գործարար Ռամին Աղա Ասրին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը:

Աշխատանքային խումբն Արմավիրում էր կողմերի միջև 2009 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ձևավորված հարաբերություններն ակտիվացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կարևորում է ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի և Արմավիրի մարզի միջև ձևավորված հարաբերությունները` միաժամանակ ընդգծելով, որ կողմերը միշտ պետք է պարտավորված լինեն ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում: Այս համատեքստում նա կարևորեց Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական հարաբերությունները, փոխօգնության ծրագրերը` տարբեր ուղղություններով համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և հավաստելով երկու երկրների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունները` Ռամին Աղա Ասրին նշեց, որ կաշխատեն օգտագործել այդ հնարավորությունն առևտրատնտեսական փոխգործակցությունը զարգացնելու նպատակով: Դրական գնահատելով հանդիպումը` նա գործնական արդյունք ունենալու հույս հայտնեց, որն, ըստ նրա, առավել արդյունավետ կդարձնի երկկողմ համագործակցությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49