Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Նալբանդյանի և Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցներ

02.09.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Նալբանդյանի և Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցներ՝ ծանաոթանալու ընթացող և նոր մեկնարկող շինարարական աշխատանքներին:
Մարզպետը նախ եղավ Նալբանդյան համայնքի միջնակարգ դպրոցում, ուր կանադահայ բարերար Արմեն Նալբանդյանի անմիջական աջակցությամբ մայիս ամսից սկսվել են հիմնանորոգման աշխատանքները և արդեն մոտենում են ավարտական փուլին:
Դպրոցի տնօրենի և շինարարություն իրականացնող կազմակերպության պատասխանատուի ուղեցությամբ մարզպետը շրջեց կրթօջախում, ծանոթացավ ընթացող աշխատանքներին` հորդորելով մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակի պահպանման վրա և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
Նալբանդյանի դպրոցում Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 2-րդ և 3-րդ ծրագրերի շրջանակներում մինչ այս իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում կրթօջախն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, փոխվել են պատուհանները, նորոգվել է տանիքը:
Նոր Արմավիրում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծանոթացավ դպրոցի նախակրթարանում մեկնարկող վերանորոգման աշխատանքներին, որոնց իրականացման նպատակով մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով նախատեսված է 3,600.0 հազար դրամ:
Վերը նշված կրթօջախներում մարզպետը հանդիպեց նաև ուսուցչական կազմի և աշակերտների հետ, շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49