Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Վաղարշապատի Գ. Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոց

16.09.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի Գ. Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին: Դպրոցում շինարարական աշխատանքներն մեկնարկել են սեպտեմբեր ամսին: Մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով նախատեսված է փոխել շենքի 1-ին մասնաշենքի տանիքը, որի նպատակով հատկացվել է 29.250.0 հազար դրամ: Աշխատանքներն իրականացնում է ՙՙԻմպերիատուր՚՚ շինարարական կազմակերպությունը, որը շուրջ երկու ամիս հետո կավարտի տանիքի վերանորոգումը:
Մարզպետը հորդորեց մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակի պահպանման վրա, և աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
2015 թվականի ընթացքում մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով մարզի մի շարք դպրոցներում իրականացվում են հիմնանորոգման, մասնակի նորոգման և այլ շինարարական աշխատանքներ, որոնք մշապես գտնվում են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36