Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոսկրածուծի դոնորի միջազգային օր Արմավիր մարզում

17.09.2015



Հայաստանի մանուկների հիմնադրամի ու Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի համատեղ ակցիայի շրջանակում, որը նվիրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային օրվան, Արմավիրի մարզի Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Շենիկ, Սարդարապատ ու Լեռնագոգ համայնքներում բոլոր ցանկացողներն արյուն են հանձնել, որպեսզի գրանցվեն ռեեստրում:
Դոնորներին ողջունել են Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանն ու Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը պարզաբանեց, որ հանձնված արյունը տարվելու է ռեեստրի լաբորատորիա, որտեղ այն ուսումնասիրելու են գենետիկ մակարդակով:
«Միլիոնավոր շնորհակալություններ» ակցիայի ընթացքում, դոնորներին ողջունեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը: Նա մասնավորապես նշեց. "Սա Ձեզ համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, դուք ոչ մի անհարմարություն չեք զգա ու միայն հաճույք կստանաք նրանից, որ կարող եք փրկել ինչ - որ մեկի կյանքը: Ձեր ինքնագնահատականը կբարձրանա": 
Մյասնիկյան գյուղի բուժկենտրոնում նշված համայնքների կամավորները լրացրել են հատուկ հարցաթերթիկներ ու 5-ական միլիլիտր արյուն են հանձնել:
Դրանով իսկ այսօրվա մասնակիցները պոտենցիալ դոնորներ են դառնալու: Իրական դոնորներ նրանք կարող են դառնալ այն ժամանակ, երբ կպարզվի, որ նրանք համատեղելի են որեւէ հիվանդի հետ, որը կարող է լինել աշխարհի ցանկացած երկրի բնակիչ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) եւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը 2015թ. սեպտեմբերի 17-ին եւ 19-ին հանդես են գալիս «Միլիոնավոր շնորհակալություններ» խորագիրը կրող համատեղ նախաձեռնությամբ, որը նվիրված է առաջին անգամ նշվող Ոսկրրածուծի դոնորների համաշխարհային օրվան։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33