Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում ընդունեցին 4-րդ բանակային կորպուսում ծառայություն անցնող մարզի զինծառայողներին

06.11.2015



Ձևավորված ավանդույթի համաձայն այսօր Արմավիր քաղաքում մարզային իշխանությունները հանդիսավոր պայմաններում ընդունեցին 4-րդ բանակային կորպուսում ծառայությություն անցնող մարզի 21 լավագույն զինծառայողներին, որոնք հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց հարազատներին և հրամարատարության կողմից 5-օրյա հանգստի իրավունք ստացան:

Օրվա առթիվ Արմավիրի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ:

Տերունական աղոթք հնչեցնելով, ապա օրհնության խոսք հղելով ներկաներին` Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց. <<Մեծագույն գոհունակությամբ և ուրախությամբ մասնակցում ենք այս հանդիպմանը, որը ամրապնդում է վստահությունը ժողովրդի և բանակի միջև: Բանակը մեր ծնունդն է, ժողովրդի ծնունդն է, հաստատուն, կայուն մի կառույց, որը մեր անկախության և պաշտպանության գրավականն է: Այդ իսկ պատճառով մենք մեծագույն սիրով ու գուրգուրանքով պետք է վերաբերվենք մեր բանակին…>>:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց պաշտտպանության նախարարի անմիջական աջակցությամբ իրականացվող նման միջոցառումները, որոնք, ըստ նրա, նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Նա իր խոսքում բարձր գնահատեց զինծառայողների մարտական պատրաստականությունը և կարգապահությունը` նրանց մաղթելով ծառայել խաղաղ պայմաններում և վերադառնալ ընտանիք ու լծվել պետականաշինության գործին: 

Մարզում բանակ-հասարակություն կապի զարգացման և հայրենանվեր գործունեության համար ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի կողմից մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվեց շնորհակալագրով: Հայրենիքի համար լավ զավակ և օրինակելի զինվոր դաստիարակելու համար` հրամանատարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև զինծառայողների ծնողները:

Միջոցառումն անփոփվեց Արմավիրի մարզի տարբեր մշակութային խմբերի և անհատ կատարողների ելույթներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49