Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը եղավ Վաղարշապատի հիվանդանոցում

09.11.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի հիվանդանոց` ծանոթանալու մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով իրականացված տանքի վերանորոգմանը, ինչպես նաև բուժհաստատության միջոցներով և «Էներգիախնայողություն» հիմնադարմի կողմից ներդրված լոկալ ջեռուցման համակարգին:

Բուժհաստատության տնօրեն Վաչիկ Մկրտչյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեց կատարված աշխատանքները` միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով ծրագրերի իրականացմանը նպաստելու համար:

Հիվանդանոց կատարած այցի շրջանակում մարզպետը հանդիպում ունեցավ նաև բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեց նրանց հուզող հարցերով և աշխատանքային գործընթացով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33