Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 30-ամյակը

02.09.2016

ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցն այսօր տոնեց հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանական օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, դպրոցին մոտ կանգնած մեծ թվով գործընկերներ, հյուրեր:

Տարիների ավանդույթ ունեցող դպրոցը տոնական մթնոլորտում և բարձր տրամադրությամբ հյուրընկալեց միջոցառման մասնակիցներին՝ մեծ հպարտությամբ նրանց հաղորդակից դարձնելով կրթօջախի պատմությանը, տարիների ձեռքբերումներին, որոնցից մասնավորապես առանձնացվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմանադրամի, համայնքապետարանի և մարզպետարանի աջակցությամբ իրականացված դպրոցի հիմնանորոգումը, կրթության արդի պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծումն ու նյութատեխնիկական անհրաժեշտ բազայով ապահովումը:

Դպրոցի համար հատկանշական է եղել նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համագործակցությունը, որի արդյունքում կրթօջախում բացվել են տարբեր պարային և ստեղծագործական խմբակներ, կազմակերպվել են ամառային ճամբարներ:

Բարձր գնահատելով տարիների ընթացքում կրթօջախի ունեցած հաջողությունները և շնորհավորելով բոլորին տոնական օրվա կապակցությամբ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դպրոցին մաղթեց արգասաբեր տարիների գործունեություն՝ լի նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով: Այդ համատեքստում նա հատկապես կարևորեց մանկավարժների անաչառ ներդրումը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

Մատնանշելով կրթօջախում ուսուցման համար ստեղծված լավագույն պայմանները՝ մարզպետը կոչ արեց աշակերտներին օգտվել առկա հնարավորություններից, կրթվել և պիտանի մարդ դառնալ հասարակության ու պետության համար:

Վանանդի միջնակարգ դպրոցի մանկավարժներ Գրետա Սահակյանը և Սվետլանա Ղազարյանը երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պատվոգրեր ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21