Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց խաղողի մթերումը

15.09.2016

Այսօր ՀՀ Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը, որի ընթացքին տեղում հետևեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շրջեց գործարանում, եղավ լաբորատորիայում, որտեղ փորձաքննություն էր անցնում մթերվող բերքը:

Լրագրողներին տված հարցազրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հավատարիմ մնալով մարզի խաղողագործների հետ կնքված պայմանագրային պարտականություններին` ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղն այս տարի կմթերի 18 հազար 200 տոննա խաղող, 1 կգ-ը` 130 դրամով: Նրա խոսքով` ցրտահարությամբ և կարկտահարությամբ պայմանավորված` մարզում կարտադրվի 100-105 հազար տոննա խաղող, նախորդ տարվա 137 հազար տոննայի փոխարեն:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրեց, որ իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ՝ արտադրված խաղողի մթերումն ամբողջությամբ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար:

Հավելենք, որ մյուս վերամշակող ընկերությունները խաղողի մթերումը կսկսեն սեպտեմբերի 17-ից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21