Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ` Լուկաշին համայնքում

19.09.2016

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին ընդառաջ այսօր Լուկաշին համայնքում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, որոնց մասնակցեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Տոնական օրվա առթիվ համայնքի Հունան Ավետիսյանի անունը կրող հուշապուրակում բացվեց Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված «Ամենափրկիչ Խաչ» հուշարձանը`օրհնությամբ Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր սպասավորների:

Իսկ արդեն Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր զորահանդես, հուշապուրակի, բացօթյա դասարանի և ներառական կրթության բաժնի բացում, որին էլ հաջորդեց «Անկախությունը սավառնող թռչուն» խորագիրը կրող միջոցառումը:

Դպրոցում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, տոնական բարձր տրամադրությամբ և տարրականից միչև ավագ դասարանների աշակերտների մասնակցությամբ զորահանդեսով, որն ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այնուհետև դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանի ուղեկցությամբ մարզպետը մասնակցեց Անկախության 25-ամյակին նվիրված բացօթյա պուրակի և դասարանի բացմանը, նռենի տնկեց նորաբաց պուրակում: Ապա շրջեց կրթօջախում, մասնակցեց Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի և Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան 8-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանների միջև կազմակերպված «Ազատ, անկախ Հայաստան-Արցախ» հեռուստակամուրջին, որին էլ հաջորդեց ներառական կրթություն իրականացնող բաժնի բացումը:

Նախատոնական օրը դպրոցում ամփոփվեց «Անկախությունը սավառնող թռչուն է» խորագիրը կրող միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացվեց հայ ժողովրդի դարավոր երազանքի` անկախության ձեռքբերման կարևոր նշանակությունն ու խորհուրդը, ինչպես նաև այդ ճանապարհին ունեցած բազում խոչընդոտները և դրանց հաղթահարմանն ուղղված անկոտրում կամքը: Աշակերտները հանդես եկան նաև հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով` լրացնելով օրվա խորհուրդը և մեծ ոգևորություն ու հուզմունք պատտճառելով ներկաներին:

Ողջունելով տոնական միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով Անկախության 25-ամյակի կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ աշակերտների հայրենասիրությամբ տոգորված ելույթները դրական հույզեր արթնացրեցին բոլորի մոտ, և հավատ, որ մատաղ սերունդը մեր լուսավոր ապագայի գրավականն է…:

Նա իր խոսքում կոչ արեց հավերժ երախտապարտ լինել և խոնարհվել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել մեր այս օրվա և վաղվա համար: Մարզպետն ընդգծեց, որ բոլորիս ամենօրյա պարտքն է նրանց հիշատակը հարգելով` մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում պահել նրանց ընտանիքներին: «Հավերժ փառք Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր սերունդներին»,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15