Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեսախորհրդակցություն`ՀՀ Արմավիրի մարզպետի և ՌԴ Վոլոգդայի նահանգապետի միջև

22.09.2016

Սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի կողմից ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը փոխադարձ այցով հուլիսի 28 եղել է ՌԴ Վոլոգդայի մարզում:

Այցի ընթացքում կողմերը մի շարք ոլորտներում փոխգործակցության նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել, որի վերաբերյալ մանրամասներն այսօր քննարկվեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի միջև տեղի ունեցած տեսախորհրդակցության ընթացքում:

Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը կոնյակի, կարմիր և սպիտակ չոր գինիների, պահածոների արտահանման հետ կապված առաջարկություն ներկայացրեց: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ հանդես եկավ ապակե տարաների, խողովակների և բուսական ծագմամբ օշարակների ներմուծման առաջարկով: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև սեղանի սորտի խաղողի արտահանման հետ կապված:
Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին նպաստել ձևավորված հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15