Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում

24.09.2016

Այս տարի համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Արմավիրի մարզի կրթական հաստատություններում դեռ շարունակվում են տոնական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները` լցված հայրենասիրությամբ ու հպարտությամբ:

Այսօր նմանօրինակ միջոցառում տեղի ունեցավ նաև Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, որին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը:

Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման մեկնարկն ազդարարվեց հանդիսավոր շքերթով, որն ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա իր ողջույնը փոխանցեց աշակերտներին, ուսուցչական կազմին և միջոցառմանը ներկա հյուրերին` ասելով. «Ես ուրախ ու հպարտ եմ, որ մենք, մեր սերունդը կարողացավ իրականություն դարձնել մեր նախնիների` ազատ ու անկախ պետություն ունենալու դարավոր երազանքը: Մեզ և ձեզ, սիրելի աշակերտներ, մնում է արժանի կրողը լինել մեր նորանկախ պետականության, և ամեն ինչ անել ի նպաստ մեր հայրենիքի շենացման ու հզորացման: Կեցցե՛ Հայաստանի անկախ հանրապետությունը, և հավերժ հիշատակ ու փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին անկախության կերտմանը և մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը»:

«Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ
Իմ հիշատակած հայոց երկիրը»
Այս քառատողով իր սրտի խոսքն արտահայտեց նաև Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանը` մեր երկրին ու ժողովրդին մաղթելով բարօրություն, միաբանություն, վերելք ու հզորացում:

Տոնական օրը կրթօջախում ամփոփվեց «5000-ամյա Հայաստան, 25-ամյա պետություն» խորագիրը կրող միջոցառմամբ, որի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան ազգային ու հայրենասիրական ասմունքով, երգ ու պարով` բարձր տրամադրություն և ոգևորություն պարգևելով ներկաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27