Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

29.09.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, թեմի սպասավորները և ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` Արմավիրի թեմի առաջնորդը ներկաների ուշադրությունը հրավիրեց ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում տպագրության հանձնված <<Արևմտյան Հայաստան-1914>> քարտեզին, որն իր մեջ ներառում է Վանի, Բաղիշի, Կարինի, Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի նահանգները և Կիլիկյան Հայաստանը: Թեմակալ առաջնորդի անմիջական աջակցությամբ նշված քարտեզից մեկական օրինակ այսուհետև կլինի մարզի յուրաքանչյուր կրթօջախում` այդպիսով մատաղ սերնդին հասանելի դարձնելով պատմական Հայաստանի և նրա 3000 բնակավայրերի մասին հավաքական տեղեկությունը:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում ելույթ ունեցավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը` անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի օգտագործման կարգի խիստ պահպանմանը, տնօրենների մրցույթների անցկացման կարգին և հավաստագրման դասընթացներին, ատեստավորված ուսուցիչների անհատական թերթիկների բաշխմանը և 2016-2017 ուսումնական տարվան վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի` առաջարկելով դպրոցների տնօրեններին ամենայն լրջությամբ վերաբերվել ներկայացված հարցերին և ապահովել դրանց պատշաճ կատարումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:47:55